Հենրիկ Աբրահամյանը կալանավորվեց երկու ամսով.ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Հենրիկ Աբրահամյանին 10.08.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար,

որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել և Ամբիկ Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբորը՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող` Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում ապօրինի կերպով պահել է հրազեն հանդիսացող, գործարանային արտադրության

5,45 մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի 3 հատ ակոսափող ձեռքի գնդացիր, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ ակոսափող ինքնալից կարաբին, 5,62 մմ տրամաչափի մեկ հատ որսորդական ակոսափող կարաբին՝ իր պահեստատուփով, արհեստագործական եղանակով պատրաստված,

9 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված մեկ հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` ընդհանուր 2909 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են 2018թ. օգոստոսի 6-ին նշված տարածքում կատարված խուզարկությամբ:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան`Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նորություններ

«Մեր աչքի առաջ արկածախնդիր կարերիստները քանդում են... Անցումային արդարադատության կիրառումը ամենամեծ և դաժան հարվածն է լինելու Հայաստանի պետականությանը, և այս հակապետական պրոյեկտի բոլոր հեղինակներն ու ...
«Իմ ունեցած ինֆորմացիայով՝ Մարտի 1-ին զոհվածների հ... Աղվան Պողոսյանը ֆեյսբուքում գրել է. «Հիմա Մարտի 1-ի քայլարշավին ովքե՞ր են մասնակցում, բացի լևոնականերից ու քայլիստներից: Դեռևս ոչ մի քաղաքական ուժ...
Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները 2008-2... Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները 2008-2018թթ ընթացքում ավելի են ընդլայնվել եւ խորացել ու գտնվում են իրենց բարձրակետի վրա: Դա արտացոլ...
«Իմ քայլում» շատերը կողմ են մարիխուանան օրինականաց... «Ժամանակ» թերթը գրում է. «Շոու բիզնեսի ներկայացուցիչներն ուզում են մարիխուանան օրինականացնելուն ուղղված ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Նրանց որոշ ներկայ...
«Ինչն օրենքով է, որեւէ մեկը չի կարող խոչընդոտել». ... Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ հայտարարել էր, որ պատրաստվում է կուսակցությանն առաջարկել՝ քննարկել առաջիկա ընտրությունների...
«Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ կմնա որպես ՀՀ նորա... Ալեն Սիմոնյանը պատմության մեջ կմնա որպես այս հեղափոխությունը իրագործող Լենա Նազարյանը պատմության մեջ կմնա որպես չինական Արփինե Հովհաննիսյան ...
«Պարզվում է, որ դառնալով իշխանություն, Նիկոլն այս ... «Եվս մեկ հիշեցում Գանդիից՝ Փաշինյանին Ժամանակին լրագրող, իսկ հետո պատգամավոր Փաշինյանն աջ ու ձախ քննադատում էր իշխանություններին` խոստումներ չկ...
Հոկտեմբերի 2-ի ուրվականը.168.am... Օրեր առաջ ԶԼՄ-ներում մի նորություն հայտնվեց, որ հանրության ներսում կրկին տարակարծությունների տեղիք տվեց, կրկին բաժան...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով