Թուրքիայի քաղաքացի. «Ես չունեմ դոլար, որ մանրեմ, բայց ունեմ ազգանուն, որը փոխում եմ»

Загрузка...

Թուրք-ամերիկյան  ճգնաժամից  հետո Թուրքիայի Մուղլա  նահանգի Դալաման շրջանում բնակվող Ֆերհաթ Դոլարը որոշել է փոխել իր ազգանունը:

Դալամանի շրջանում արհեստագործությամբ զբաղվող քաղաքացի Դոլարը  դիմել է Դալամանի շրջանի անձնագրային վարչություն, որպեսզի «Դոլար» ազգանունը փոխի «Դալարի»:

Ֆերհաթը քննադատել է ԱՄՆ-ի հակաթուրքական դիրքորոշումը: Նա ասել է, որ իր շրջապատում հումորով և ծաղրով են ընդունում իր ազգանունը, ուստի ինքը ցանկանում է նոր ազգանուն ստանալ:

Ֆերհաթ Դոլարը, խոսելով վերջին ժամանակաշրջանում թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունից, մասնավորապես տնտեսական պատժամիջոցներից, դժգոհել է, որ այդ պատճառով ծաղրի առարկա է դարձել սեփական ազգանունը:

Քաղաքացին ասում է, որ իր հասցեին այսօրինակ վիրավորանքներ են հնչել. «այսօր ինչքա՞ն ես», «այսօր նվազե՞լ ես», «Դոլարի գլխին տանք, թող փոխարժեքը նվազի» և այլն:

Ինչպես ակնարկել է Ֆերհաթը. «Ես դոլար չունեմ, որ մանրեմ, բայց ազգանուն ունեմ, որը փոխում եմ»:

 

 

Աղբյուր`    Hurriyet

Ոստիկանները փորձել են հանձնե՞լ վկայականները

13.01.2020

Աջափնյակի թաղապետը 6 ամսում 100- 150 հազար դոլարանոց տուն է կառուցել

14.01.2020

«Տո ձեր ընտանիքը ի՞նչ`մուտիլովչիկիների ընտանիք չէ՞».Տիգրան Վարդանյանը` Մ.Փաշինյանին

13.01.2020

Կրակոցների հետքեր Կուտոյանի տան պատերին. ԱԱԾ նախկին տնօրենի ինքնասպանության հետքերով

17.01.2020

Դանիել Իոաննիսյանը, ծառայելով օտարերկրյա շահերին, արդեն զբաղված է մեր երկրի ազգային անվտանգության դեմ գործունեությամբ.Արման Ղուկասյան

14.01.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...