Բերձորում տեղի կունենա հանրահավաք՝ «հողեր հանձնելու մտադրություն ունեցող դավաճանների դեմ» կարգախոսով

Загрузка...

Այսօր՝ Բերձորի Խաղաղության հրապարակում ժամը 18.00-ին Արցախի «Ազատհայրենիք» կուսակցությունը հանրահավաք է հրավիրում:

Կուսակցությունը հանրահավաքի հայտարարության մեջ նշված է.

«Վերջին օրերին ակտիվացել են ազատագրված տարածքները հանձնելու վերաբերյալկոչերը:

Մեր՝ այդ տարածքներում ապրողներիս ճակատագիրը փորձում են որոշել մի քանիդավաճաններ: Այս մտահոգությամբ «Ազատ հայրենիք» կուսակցությունը հրավիրում էհանրահավաք՝ Բերձորի

Խաղաղության հրապարակում ժամը 18.00-ին: ՄԵՆՔ ԵՆՔ ՏԵՐԸՄԵՐ ԵՐԿՐԻ»:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը սենսացիոն հայտարարություն էր արել, թե Արցախի ազատագրված տարածքները պետք է վերադարձնել Ադրբեջանին:

ՀԱԿ-ական տիկնոջ համոզմամբ, արցախյան պատերազմում ազատագրված տարածքները

Արցախի տարածքները չեն, ավելին, տիկինը, փաստորեն, կասկածի տակ էդրել նաև դրանց

հայկական լինելը:

Արցախի հերոս, գեներալ-լենտենանտ Արշավիր Ղարամյանն էլ  կոչ է արել արցախցիներին դուրս գալ փողոց և արցախցու կամքն ուվերաբերմունքն արտահայտել այս վտանգավոր գործընթացի վերաբերյալ:

Կոչին միացել են Արցախի Հանրապետության քաղաքական տարբեր ուժեր, Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը:

Haydzayn.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...