Daily Archives: 02.07.2018

Մեկնարկել է ամառային զորակոչը

Հուլիսի 2-ին մեկնարկել է 2018 թվականի ամառային զորակոչը: Այսօր պարտադիր զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները: Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից: Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համակարգված աշխատանքի, օրինական և թափանցիկ զորակոչ ապահովելու նպատակով ներդրված զինծառայության վայրի ընտրության վիճակահանության շնորհիվ զորակոչային գործընթացի իրականացումը դրված է… Կարդալ ավելին »

Նադեժդա Սարգսյանի առողջական վիճակը ծանր է.նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Երգչուհի Նադեժդա Սարգսյանն օրեր առաջ տեղափոխվել է հիվանդանոց: Նա այս պահին գտնվում է Նաիրի բժշկական կոենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Նշենք, որ  այս շրջանում Նադեժդա Սարգսյանի դուստրը՝ երգչուհի Էմմին,Հայաստանում է։ Instagram-ի իր էջում երգչուհին վերջերս հուզիչ գրառում էր արել ` մոր առողջական վիճակի մասին: «Երևի Աստված ինձ շատ է սիրում, որ հենց դու ես իմ մայրը: Այդքան ուժեղ, բարի, գեղեցիկ, մարդասեր, ուրախ, պայքարող,… Կարդալ ավելին »

Արթուր Ասատրյանի Կալանավորման որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան

Քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոյի՝ նույն ինքը Արթուր Ասատրյանի նկատմամբ կալանավորումն ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան, սակայն դեռևս դատական նիստի օր նշանակված չէ: Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Արթուր Ասատրյանի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանից: Նշենք, որ Արթուր Ասատրյանը կալանավորվել է հունիսի 19-ին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ, ըստ պաշտպանի, Ասատրյանին առաջադրված մեղադրանքն… Կարդալ ավելին »

Բակո Սահակյանը համաձայնագիր է ստորագրել

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական – Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:

Քննչական կոմիտեի նախագահի ամենահավանական թեկնածուն

ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանն առաջիկայում կնշանակվի Քննչական կոմիտեի ղեկավար։ Հիշեցնենք, որ Միքայել Համբարձումյանը ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնում կոորդինացնում էր 2015թ. նոյեմբերին Նորքում ԱԱԾ-ի կողմից բացահայտված զինված խմբի գործի նախաքննության ընթացքը: Այս մասին հաղորդում է 168.am կայքը

Սպանության սպառնալիքներ ՌԴ-ում. հետախուզվողը հայտնաբերվեց Արտաշատում

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 30-ին՝ ժամը 10.30-ին, Իսակովի փողոցից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Գոռ Գ.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 22-ից ՌԴ Ժելեզնոգորսկ քաղաքի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի /սպանության սպառնալիք/ մեղադրանքով: Գոռ Գ.-ին հայտնաբերելու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Արարատի մարզի դատախազություն:

21-ամյա երիտասարդը հետախուզվում էր գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար

Հուլիսի 1-ին` ժամը 10.50-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1997 թ. ծնված Նարեկ Մ.-ն, որը հունիսի 18-ից հետախուզվում էր Տաշիրի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Խափանման միջոցը՝ կալանք