Daily Archives: 02.07.2018

Մարդու նպատակադրվածությունն է ընդլայնում հնարավորի սահմանները. վարչապետը՝ զինհաշմանդամներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երևանի առաջին քաղաքային հիվանդանոցում, տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որը ստեղծվել է բազմաթիվ բարերարների ու անհատների կողմից տրամադրված միջոցների շնորհիվ: Վարչապետը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին, հատուկ զինհաշմանդամների համար հիմնված… Կարդալ ավելին »

Հաջորդ տարվանից առաջին դասարանցիների գրանցման հայտերը կլինեն էլեկտրոնային. ԿԳ նախարար

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ հաջորդ տարվանից առաջին դասարանցիների գրանցման հայտերը կլինեն բացառապես էլեկտրոնային: Նախարարի խոսքով, կան «որոշ օլիգարխ դպրոցներ, որոնք չափից դուրս շատ աշակերտներ են ներգրավում», իսկ նախարարությունը կամ տեսչությունը, հաշվի առնելով այդ տնօրեների կապերն այս կամ այն պաշտոնյաների հետ, չէին կարողանում զրկել նման հնարավորությունից, արդյունքում՝ մյուսները թերբեռնված… Կարդալ ավելին »

Հայաստան-ԵՏՄ առեւտրաշրջանառության ծավալն աճել է. Ռուսաստանի բաժինը նվազել է

2018 թվականի հունվար-մայիսին Հայաստան-ԵՏՄ առեւտրաշրջանառությունը կազմել է 855 մլն դոլար, ինչը 27,8 տոկոսով ավելի է 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Նշենք, որ ըստ այդ ժամանակաշրջանի տվյալների, Ռուսաստանին բաժին է ընկնում Հայաստան-ԵՏՄ  առեւտրաշրջանառության 91 տոկոսը: Համեմատության համար ասենք, որ 2017 թվականի ցուցանիշներով, Հայաստան-ԵՏՄ առեւտրաշրջանառության մեջ Ռուսաստանի բաժինը կազմել է շուրջ 97 տոկոս: Նախորդ տարվա հունվար-մայիսին Հայաստան-… Կարդալ ավելին »

Լորիս Ճգնավորյանն «Իրանական նոճի» մրցանակի դափնեկիր

«Իրանական նոճի» մրցանակը առաջիկա հինգշաբթի օրը հատուկ հանդիսությամբ կհանձնվի Լորիս Ճգնավորյանին: ԻԼՆԱ-ի հաղորդման համաձայն «Իրանական նոճի» մրցանակի հանձնման երրորդ շրջանի հանդիսության ընթացքում, մրցանակը հանձնվելու է իրանահայ անվանի երաժիշտ, դիրիժոր Լորիս ճգնավորյանին և շահնամեագետ ու համալսարանի դասախոս Սաջադ Այդանլուին: 81-ամյա Լորիս Ճգնավորյանը ծնվել է Իրանի Բորուջերդ քաղաքում: Երաժշտական ուսումը կատարելագործել է Վիեննայում ու Միշիգանում և հորինելով… Կարդալ ավելին »

Ղասեմի.«ԱՄՆ-ը մարդու իրավունքների մասին միայն լոզունգ է հնչեցնում»

«ԱՄՆ-ի կառավարության տեսակետից, մարդու իրավունքները լոզունգ, ճնշման լծակ և քաղաքական հնարք է՝ երկրների հետ բախվելու համար».ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակը: «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալության հաղորդման համաձայն, Բահրամ Ղասեմին հայտարարել է, որ փախստականների նկատմամբ ԱՄՆ-ի կառավարության վերաբերմունքը և երեխաներին ծնողներից առանձնացնելը հակամարդկային քայլ է: Քննադատելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի գործելակերպը և այդ կոմիտեից ԱՄՆ-ի դուրս գալը,… Կարդալ ավելին »