Հուլիսի 1-ին դատախազությունը նշում է իր 100 ամյակը

Ինչպես մեր պետական մյուս մարմիների համար, դատախազության համար եւս նոր էջ է բացվել, եւ այդ նոր էջը մեծ հնարավորություն է Հայաստանի Հանրապետության համար, ՀՀ քաղաքացիների համար: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին ՀՀ դատախազության 100-ամյակի տոնական միջոցառման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է NEWS.am-ը:

«Ես ուզում եմ, որ մենք այսօր ընդգծենք, որ 100 տարվա գործունեության ընթացքում դատախազության կյանքում եղել են շատ բարդ եւ վիճահարույց շրջաններ՝ սկսած 1930-ական թվականների հայտնի իրադարձոււթյուններից, որ մարդկանց գիտակցության եւ պատմության մեջ մնացել է որպես 37 թվական, շարունակած Հայաստանի անկախության համար պայքարողների համար հետապնդումներից, որոնք տեղի են ունեցել խորհրդային տարիներին:

Ցավոք, անկախությունից հետո նույնպես դատախազության գործունեության էջերը միշտ չէ, որ տոնական բառապաշարով եւ տրամադրությամբ են հագեցած եղել ներքաղաքական կոնֆլիկտների, ներքաղաքական պայքարի բովում: Իհարկե, եղել են վիճահարույց, ակնհայտ սխալ, ակնհայտ անթույլատրելի, ակնհայտ անօրինական քայլեր ու որոշումներ, եւ մենք բոլորս այդ մասին գիտենք: Բայց ես սա չեմ ասում մեր տոնը, ձեր տոնը փչացնելու համար, ես սա ասում եմ՝ ընդգծելու համար իմ համոզմունքը, ակնհայտ իրողությունը, որ ինչպես մեր պետական մյուս մարմիների համար, դատախազության համար եւս նոր էջ է բացվել, եւ այդ նոր էջը մեծ հնարավորություն է ինչպես Հայաստանի համար, ՀՀ քաղաքացիների համար, ինչպես պետական բոլոր մարմինների համար, այնպես էլ դատախազության համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ այդ նոր էջի ամենաառանցքային սկզբունքը հետեւյալն է. նոր Հայաստանում մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, եւ այդ պատասխանատվությունը պետք է լինի համաչափ, իրավաչափ եւ արդարացի, անմեղները պետք է ընդհանրապես որեւէ հետապնդման չենթարկվեն, տուժողների իրավունքները պետք է լրջագույնս պաշտպանվեն, դատավարության բոլոր կողմերի իրավունքները պետք է պաշտպանվեն, նույնիսկ դատապարտյակների, մեղադրյալների իրավունքները պետք է պաշտպանվեն եւ սա դատախազության կարեւորագույն գործառույթներից մեկն է»,- ասաց նա:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով