Մտել են «Շանգրիլա», բոլորին պառկեցրել. Ծառուկյանը զանգել է Օսիպյանին. մանրամասներ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Ծառուկյանի թիկնապահ Էդոյի՝ Էդուարդ Բաբայանի գործով, որի ձերբակալության 72 ժամը լրացավ հուլիսի 5-ի գիշերը՝ ժամը 4-ին, քննիչը մոտ 10 ժամ առաջ կալանքի միջնորդությունը տարել էր դատարան։ Նիստը նշանակված էր ժամը 21։00-ին։ Դատելով այն բանից, որ փաստաբանի միջնորդությունը՝ ձերբակալությունը վերացնելու մասին, մերժվել էր, կալանքի որոշում կկայացվի։

«Բայց իրադրությունն աբսուրդային է․ չկան ապացույցներ, չկան բավարար հիմքեր, ընդամենը մեկ անձի մեկ ցուցմունքի վրա ուզում են կալանավորել Բաբայանին։ Սակայն ցուցմունք տվողը հետ է վերցրել իր բողոքը, չկան վկաներ, առերեսում չի կատարվել, ոչինչ չի հաստատում բռնության վարկածը»,- ասաց փաստաբանը։

Դեպքից հետո իրավապահները ժամանել են «Շանգրիլա», բոլորին պառկեցրել գետնին, որոնել են Էդոյին, սակայն նա այնտեղ չի եղել։ Իմանալով այդ մասին՝ Գագիկ Ծառուկյանը զանգահարել է ոստիկանապետին, ասել, որ վաղն առավոտյան Էդոն կլինի «բաժնում»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օսիպյանը չի համաձայնել՝ «այսօր եւ՝ հիմա»։ Բաբայանը ներկայացել է։ Քանի որ նա Ծառուկյանի վաղեմի ընկերն է ու մերձավորը, իշխանությունը որոշել է Ծառուկյանին «զինաթափելու» գործը սկսել Էդոյից՝ օգտագործելով չեմպիոնի հոր ծեծի առիթը։ Դա է պատճառը, որ առերեսում չի կատարվել Բաբայանի ու տուժողի միջեւ։ Իսկ դեպքի վայրից առգրավված տեսաժապավենի չպահպանված լինելու մասով ուզում են լրացուցիչ մեղադրանք հարուցել՝ ապացույցները միտումնավոր ոչնչացնելու հոդվածով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով