ՀՀ ԱԺ Հայաստան-Եգիպտոս բարեկամական խմբի ղեկավարը հանդիպել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ Հայաստան-Եգիպտոս բարեկամական խմբի ղեկավար Խոսրով Հարությունյանը հուլիսի 13-ին հանդիպել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաթթի հետ՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտման կապակցությամբ։

Խոսրով Հարությունյանը բարձր է գնահատել դեսպանի դիվանագիտական գործունեությունը մեր երկրում, կարեւորել նրա ներդրումը հայ-եգիպտական հարաբերությունների ամրապնդման գործում։

Պատգամավորը կարեւորեւորել է երկկողմ միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը՝ այս համատեքստում նշելով, որ Հայաստանում եգիպտական կապիտալով գործում է 11 ձեռնարկություն։ Խոսրով Հարությունյանն անհրաժեշտություն է համարել երկու երկրների միջեւ տնտեսական գործակցության ընդլայնումն ու զարգացումը, ներդրումների թվի աճը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայատանի միջոցով եգիպտական արտադրանքը կարող է դուրս գալ եվրոպական եւ ԵԱՏՄ շուկաներ»,-ասել է պատգամավորը։

Նշվել է նաեւ, որ երկուստեք տնտեսական համագործակցությունը հայեցակարգային հիմքի վրա պետք է դրվի։

Կարեւորվել է միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաեւ ՄԱԿ-ում եւ միջազգային տարբեր կառույցներում գործակցությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արտակարգ եւ լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաթթին, խոսելով հայ-եգիպտական բազմադարյա կապերի մասին, մասնավորապես նշել է, որ հպարտ են Եգիպտոսի հայ համայնքով, որի ներկայացուցիչներն իրենց ներդրումներով նպաստել են երկրի տնտեսության զարգացմանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով