«Գարեգին Բ-ն շրջափակված է Վայոց Ձորում, նրան վտանգ է սպառնում». Տեր Վահրամ քահանա Մելիքյան

Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Facebook-ի իր էջում գրել է.

Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը:

«Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով եւ քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցնում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր պետին վտանգ է սպառնում։ Սույն գործողությունները դատապարտելի են եւ այլեւս պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,-գրել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով