Արմեն Աշոտյան. «Հայաստանում առկա է խրոնիկ ռուսոֆոբների մի խումբ, որը ցանկացած նման առիթով փորձել և փորձելու է սրել իրավիճակը»

Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ երկու կողմերն էլ, կարծում եմ, պետք է մի շարք հետևություններ անեն: Հայաստանի իշխանությունների դեպքում առաջակում եմ.

Գործադիր իշխանության ղեկավարի մակարդակով արվող հայտարարությունները պետք է մաքսիմալ աղերս ունենան իրականության հետ, լինեն ոչ այնքան հուզական, որքան փաստարկված: Ավելի մեծ ուշադրություն է պետք դարձնել բոլոր ոլորտների կառավարչական խնդիրների վրա: Ինչպես հասկացանք, հարցի մի մասը մեր որոշ գերատեսչությունների ապակոորդինացված և անուշադիր վերաբերմունքի արդյունք է:

Լավ է, որ պաշտպանության նախարարը անձամբ զբաղվեց հարցով: Բայց այս խնդիրը էլ ավելի է կարևորվում հնարավոր ռազմական գործողությունների դեպքում: Հայաստանում առկա է խրոնիկ ռուսոֆոբների մի խումբ, որը ցանկացած նման առիթով փորձել և փորձելու է սրել իրավիճակը, վնասելով հայ-ռուսական հարաբերություններին: Ռուսաստանում բոլոր ուղղություններով ակտիվացել է ադրբեջանական լոբբիստական աշխատանքը՝ քաղաքական, լրատվական, հասարակական: Խիստ արդիական է բաց չթողնել պահը և ճիշտ հաղորդակցման խողովակներ ստեղծել հակահայկական ազդակները կանխելու կամ չեզոքացնելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկուստեք իրար երեսով տալը, “Մենք ձեզ փրկում ենք” ընդդեմ “Այս բազան ձեզ ավելի շատ է պետք” որակի գնահատականներ հնչեցնելը կամ տարածելը չի համապատասխանում հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների ոգուն:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով