Հրանտ Եպիսկոպոսյանը՝ «Մուլտի գրուպ»-ի անվտանգության ծառայության ղեկավար. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը նոր աշխատանքի է անցել: Մեր տեղեկություններով՝ նա ստանձնել է Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը:

Մենք մի քանի անգամ փորձեցինք կապ հաստատել նրա հետ, սակայն անհայտ անձը հեռախոսահամար խնդրեց՝ խոստանալով, որ կզանգահարեն, բայց այդպես էլ ոչ ոք չզանգահարեց: Մենք տեղեկացանք, որ արդեն տեւական ժամանակ է՝ Եպիսկոպոսյանն աշխատանքի է գնում՝ նա նստում է «Երեւանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի» շենքում»:

Ամբողջությամբ կարող եք կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով