Թրամփի պես հակաժողովրդավարական նախագահն ԱՄՆ-ի պատմության մեջ դեռ չի եղել. Մադլին Ալբրայթ

ԱՄՆ նախկին պետքարտուղարն այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի պատմության ամենահակաժողովրդավարական նախագահ է անվանել:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Մադլեն Ոլբրայթը կիրակի օրը «Բի Բի Սի»-ին տված հարցազրույցում քննադատել է ժողովրդավարական կառույցների հանդեպ ԱՄՆ նախագահի վերաբերմունքը և ասել, որ Դոնալդ Թրամփի քայլերը մտահոգում են իրեն:

Վերջին ամիսներին ԱՄՆ-ի գործող ու նախկին շատ պաշտոնատարները քննադատում են Թրամփին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱՄՆ նախկին նախագահի տեղակալ Ջո Բայդենը վերջերս ընդգծել է. «Թրամփը ծանոթ չէ իշխանության կառավարման սկզբունքներին»:

Ջո Բայդենը հավելել է, որ աշխարհի 14 երկրների ղեկավարներ իր հետ կապ հաստատելով խնդրել են օգնել հասկանալ Դոնալդ Թրամփի պահվածքը:

Սպիտակ տան 18 խորհրդականներ ու պաշտոնատարներ ավելի վաղ «Վաշինգտոն Փոստ»-ին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփին «անհավասարակշիռ» անձ էին անվանել

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դոնալդ Թրամփի քաղաքականությունները, հրահանգները և սկանդալային ու երբեմն նաև վիրավորական արտահայտություններն ու պահվածքը պատճառ են դարձել, որ ամերիկացի շատ քաղաքական այրեր նրան արժանի չհամարեն այդ երկրի նախագահի պաշտոնի համար:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով