«Հրապարակ»-ը գրում է. «Այս օրերին ոչ միայն ջերմուկցիներն են ակցիաներ անում ընդդեմ Ամուլսարի, և հուլիսի 1-ին էլ բնապահպանները երթ են անում դեպի Վայոց ձոր՝ «զորակցելու Ամուլսարի պահապաններին», այլև Արմավիրում է անհանգիստ։
Մենք տեղեկացանք, որ առավոտյան պատրաստվում են ակցիա անել Եղեգնուտ գյուղի բնակիչները՝ ի պաշտպանություն գործող գյուղապետի, որի հրաժարականն է պահանջում գյուղացիների մեկ այլ խումբ։ Երեկոյան Էջմիածնում ակցիա են անելու կաթողիկոսի պաշտպաններն ու հակառակորդները։ Իսկ առավոտյան Արմավիրի մարզպետն իր մոտ է հրավիրել «Մերժիր Կարենին» նախաձեռնող խմբի երիտասարդներին՝ զրուցելու»։
Մանրամասները՝ թերթի համարում:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news