Երեք պատգամավորներ կարող են զրկվել անձեռնմխելիությունից և կալանավորվել. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանի խորհրդարանի ներկայիս կազմը կարող է թարմացվել, եթե հանրապետության դատախազը կրկին գա խորհրդարան և ևս մի քանի պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու հարցով միջնորդություն ներկայացնի:

Տեղեկություններ կան, որ գլխավոր դատախազությունում նախապատրաստվող նյութերի հիման վրա ԱԺ առնվազն երեք պատգամավորներ կարող են զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից և կալանավորվել:

Խոսքը ԱԺ նախկին փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի և ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի մասին է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դատախազության հաջորդ հերոսը` Իշխան Զաքարյանը, «Ծառուկյան» դաշինքից է: Իշխան Զաքարյանը տևական ժամանակ եղել է ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսադաշտում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով