20 միլիոն դրամանոց թռիչքը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Կառավարության լրատվական ծառա­յությունից որևէ հարց ճշտելու համար անհրաժեշտ է առնվազն 5-6 ժամ: Կա­ռավարությունը չունի մամլո խոսնակ, չունի հասարակայնության հետ կապե­րի վարչության պետ: Երեկ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առավոտ կանուխ «առաջին բորտով»՝ վարչապետի (անցյալում՝ նախագա­հի) ինքնաթիռով մեկնել էր Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների կառավա­րության ղեկավարների նիստին:

Նիկոլ Փաշինյանին Թբիլիսի հասցրած ինքնաթիռը հետ էր եկել նույն օրը (սակայն ավտոմեքենաների դատարկ կորտեժը մեկնել էր Վրաստան՝ Փաշինյանը Թբիլիսիից մեքենաներով պետք է մեկներ Ջավախք), որպեսզի առաջին փոխվարչա­պետ Արարատ Միրզոյանին, նրա աշխատակազմի ներկայացուցիչներին, իր ընտրած լրագրողներին ու կառավարության մեկ դյուժին անդամներին տանի Դուշանբե՝ ԱՊՀ-ի նիստին մասնակցելու:

Թե Հայաստանի համար հրատապ ինչ հարցեր էին լուծելու այդքան նախարար­ներով ու ներկայացուցիչներով, անհայտ է, բայց նման թռիչքը ՀՀ բյուջեի վրա 20 միլիոն դրամից ավելի է նստում:

Երբ փորձեցինք կառավարությունից ճշտել, թե ինչ է նստել այդ թռիչքը, այնտեղից մեզ որևէ թիվ չասացին, ինչ վերաբերում էր «առաջին բորտով» թռչելու մասին հարցին, տեղեկացրին. «Հաշվի առնելով, որ բարձրաստիճան պատվիրակություն է մեկնում Դուշանբե… այն վարչապետի ինքնաթիռը չէ, այլ քաղավիացիայի իրա­վասության տակ գտնվող ինքնաթիռ է, հատուկ ընթացակարգով դիմել ենք՝ տվել են»: Կապվեցինք քաղավիացիայի ծառայության խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյա­նի հետ: «Այո, թռիչքն իրականացվել է վարչապետին տրամադրված ինքնաթի­ռով»՝ «առաջին բորտով»: Որով երբևէ «հին Հայաստանում» որևէ փոխվարչա­պետ՝ ո´չ Վաչե Գաբրիելյանը, ո´չ Արմեն Գևորգյանը, չեն թռչել»,-գրում է թերթը:

 

Լուսանկարը՝ Factor.am-ի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով