Daily Archives: 17.06.2018

ԱԱԾ խուզարկության սենսացիոն մանրամասները

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ս.թ. հունիսի 16-ին խուզարկություն է իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում… Կարդալ ավելին »

Չմոռանանք, որ նույն թուրքը Մանվել Գրիգորյանի համար սահմանել էր մի քանի միլիոն «գլխագին»

Ազգային Անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդեց, որ գեներալ Մանվել Գրիգորյանը բերման են ենթարկել և ձերբակալել: Ըստ հաղորդագրության՝ ԱԱԾ աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, Էջմիածին քաղաքում՝ երկու տարբեր քրեական գործերով միաժամանակ իրականացրել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: ՀՀԿ-ն իր մտահոգությունն է հայտնում Ազգային ժողովի պատգամավոր,… Կարդալ ավելին »

Մանվելը մեր գյուղերն ա ազատել…

Մանվելը մեր գյուղերն ա ազատել։ Իրա մասին նենց լեգենդներ կարամ պատմեմ, որ կաստվածացնեք։ Մանվելի մասին նաև կարամ պատմեմ դրվագներ, որի համար կատեք ու կանիծեք նրան։ Լավն ա, վատն ա, չգիտեմ։ Միանշանակ ա, որ ՇԱՏ հակասական ա։ Ու ես չգիտեմ իրեն աջակցեմ, թե հակառակը։ Բայց մի բան է իմ համար միանշանակ. եթե փայլուն ոստիկան սպանող սրիկան… Կարդալ ավելին »

ՄԻՊ-ն այցելել է Ազգային ժողովի ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քիչ առաջ այցելել է Ազգային անվտանգության ծառայության ձերբակալվածների պահման վայրում գտնվող Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին: Պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը հայտնում է, որ Արման Թաթոյանն առանձնազրույց է ունեցել Մանվել Գրիգորյանի հետ, ուսումնասիրվել են նրա վերաբերյալ փաստաթղթերը և պահման պայմանները: Ուսումնասիրվել են նաև առողջական վիճակի ու բուժօգնության հետ կապված հարցերը: Բարձրացվել… Կարդալ ավելին »

Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հարգելի լրագրողներ, ՀՀ ԱԺ պատգամավոր, Արցախի Հերոս Մանվել Գրիգորյանի ձերբակալության մասին արձագանքը անձնական չէ, այլ Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցությանն է։ Խնդրում եմ ուշադիր եղեք տեքստին և փոխեք համապատասխան նյութերի վերնագրերը։ Շնորհակալություն համագործակցության համար։  

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի աջակիցները փակել են Նալբանդյան փողոցը

Գեներալ Մանվել Գրիգորյանը դեռևս ազատ չի արձակվել ԱԱԾ-ից: Նա ձերբակալված է: Այս պահին ԵԿՄ մի խումբ ազատամարտիկներ այսօր ևս հավաքվել են Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ և պահանջում են ազատ արձակել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին: