Չմոռանանք, որ նույն թուրքը Մանվել Գրիգորյանի համար սահմանել էր մի քանի միլիոն «գլխագին»

Ազգային Անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդեց, որ գեներալ Մանվել Գրիգորյանը բերման են ենթարկել և ձերբակալել:

Ըստ հաղորդագրության՝ ԱԱԾ աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, Էջմիածին քաղաքում՝ երկու տարբեր քրեական գործերով միաժամանակ իրականացրել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

ՀՀԿ-ն իր մտահոգությունն է հայտնում Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալման առթիվ, որը կուսակցության պնդմամբ, տեղի է ունեցել պատգամավորի անձեռնմխելիության սահմանադրական ընթացակարգերի խախտմամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամեն բան կարծես նախապես որոշված քայլերի արդյունքում է տեղի ունենում: Այն, որ գեներալ Մանվել Գրիգորյանի որդու դեմ բողոքի ալիք է բարձրանում, պահանջելով Կարեն Գրիգորյանի հրաժարակը. անցնելով մեկ օր, ԱԱԾ որոշում է ձերբակալել Մանվել Գրիգորյանին: Ի՞նչ է սա նշանակում: Կարծես դա ազդակ լինի իշխանությունների կողմից՝ ես քեզ, դու ինձ սկզբունքով:

Ի՞նչ պահանջներ կդրվի սեղանին: Թվում է իշխանությունը բան ունի պայմանավորվելու հենց Գրիգորյանների հետ, այստեղ հարցը ոչ զենքն է, ոչ էլ ԱԱԾ-ի բացահայտումները: Ի՞նչ կար արկղերում, դա դեռ պարզ չէ: Իսկ ի՞նչ կա իշխանության մտքում, դա պարզ կլինի մոտ օրերս, երբ Գրիգորյանի որդու հարցերը լուծվեն, կամ նա կմնա քաղաքապետ, կամ իշխանության ճնշումների և ներքին պայմանավորվածության արդյունքում հրաժարական կտա: Փաշինյանը ցույց է տալիս, որ ինքը հրահանգներ չի տալիս՝ ձեռնպահ է մնում, բայց տակից լավ էլ գործում է:

Թվում է, որ իշխանությունը անձամբ գեներալի և նրա որդու դեմ «ատամ» ունի, դա արդեն համոզվել ենք ի սկզբանե, երբ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը իր բաց ձեռքերի հեղափոխությամբ ու սիրո մթնոլորտում և հայտարարեց, որ պետք է երկիրը թալանած օլիգարխներից ազատվել: Բայց ինչպես տեսնում ենք, ոչ սեր կա իշխանության կողմից դեպի մարդը՝ մարդու նկատմամբ, ոչ հարգանք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանվել Գրիգորյանը այն շարքային խուլիգանը չէ, որ պետք է հրապարակավ նվաստացնելու միջոցով, անգամ հաշվի չառնելով նրա ով լինելը լրատվամիջոցների լուսաբանման միջոցով, ձերբակալության հնչեղությունը մեծացնելով, ցուցադրաբար ձերբակալեին: Լավ է գեներալին ձեռնաշղթաներ չէին հագցրել:

Սա ոչ ավել, ոչ պակաս անհարգալից մոտեցում է գեներալի անձի նկատմամբ, բայց եկեք չմոռանանք, որ րոպեներ առաջ ի՞նչ կատարվեց համացանցում, երբ «աղմկոտ պատմություն» որակվեց գեներալի ձերբակալությունը: Հայկական լրատվամիջոցները միանգամից ողողեցին տարբեր վերնագրերով, թե ինչպես է ԱԱԾ-ն բերման ենթարկում Արցախի հերոսին:

Այս ամենը մեր ամոթն է, հետո մի մոռացեք, որ մենք մեր ներսում կարող ենք շատ մարդկանց չսիրել, բայց կա «սոլիդար» մոտեցում, որ ամեն կերպ չպետք է մեզ վրա թշնամուն ծիծաղեցնելու առիթ տանք: Այս ագրեսիվ մոտեցումը, որը մշակել է իշխանությունը, տանում է գերագույն փակուղու, որտեղ անսահման է ատելությունը սեփական ժողովրդի նկատմամբ:

Ժողովուրդը երկու մասի է բաժանվել՝ սիրո անվան տակ՝ թշնամանք տարածողի և այն իրականացնողի, և հակառակը… եթե այսպես շարունակվի քաղաքացիական պատերազմ կսկսվի: Մենք գոնե մեր հարցերը մեր ներսում լուծենք, անթաքույց, դրել ու հպարտությամբ նվաստացնում ենք մեր ունեցած հերոսներին: Ի՞նչ կատարվեց Մանվել Գրիգորյանին ձերբակալելուց րոպեներ հետո: Ադրբեջանական լրատվամիջոցները ցնծության մեջ՝ տոնում էին այսպես ասած իրենց «հաղթանակը»:

Չմոռանանք, որ նույն թուրքը Մանվել Գրիգորյանի համար սահմանել էր մի քանի միլիոն գլխագին: Հիմա դրել, մեր թշնամիներին ցույց ենք տալիս, որ ձեր չիրականացված գործը հայի ձեռքով է իրագործվում: 1988 թվականից Մանվել Գրիգորյանը մասնակցել է արցախյան ազատամարտին։ 1992 թվականին նշանակվել է ԼՂՀ պաշտպանական առաջին շրջանի (Հադրութի շրջան) Էդիլուի Ձորակի կամավորական գումարտակի հրամանատար։

1992-1993 թվականներին եղել է Էջմիածնի կամավորական գումարտակի հրամանատար կապիտանի, ապա՝ մայորի կոչումով։ 1993 թվականին նշանակվել է 83-րդ ԱՄՀ բրիգադի հրամանատար (փոխգնդապետ)։ 1994 թվականին ստացել է գնդապետի կոչում։ 1996-2000 թվականներին գեներալ-մայորի կոչումով նշանակվել է ՀՀ ՊՆ առաջին կորպուսի հրամանատար։

2000 թվականին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում։ 1988 թվականի գարնանը՝ Էջմիածնի կամավորական առաջին, ամռանը՝ Հադրութի շրջանի Էդիլլու, Հախուլլու, Աղբուլաղ, Խումանջուղ, Բլութան, Դորդուկչի և Մելիքաշեն գյուղերի ինքնապաշտպանական ջոկատների ընդհանուր հրամանատար։ 1990-ին ձերբակալվել է Արցախի Հանրապետությունում տեղակայված ԽՍՀՄ ներքին զորքերի կողմից, դեկտեմբերին փախել է բանտարկությունից։

1989-1993 թվականներին մասնակցել է Արցախի Հանրապետության հարավային սահմանների պաշտպանական մարտերին, 1992-1994 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության հարավարևելյան և Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջաններում ծավալված մարտական գործողություններին։

Ղեկավարել է Հադրութի շրջանի Հողեր գյուղի ազատագրական գործողությունը՝ ստանձնելով նույն շրջանի ենթատարածքի պաշտպանությունը։ Սա դեռ նրա կենսագրությունից ուղիղ կեսն է: Կարծում ենք, որ ԱԺ-ն այնքան ողջամիտ կգտնվի, որ թույլ չի տա Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշում կայացնելուն:

 

Հեղինակ՝ Վարդգես Սևադա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով