Սերժ Սարգսյանն ընդունել է օտարերկրացի երիտասարդների

Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 9-ին ընդունել է Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության (IYDU) անդամներին։ Այս մասին հաղորդում է ՀՀԿ կայքէջը։

IYDU-ի անդամներն այս օրերին Հայաստանում են՝ մասնակցելու «Ժողովրդավարությունը՝ գործողության մեջ» խորագրով հավաքին:

ՀՀԿ նախագահն իր խոսքում նշել է. «Սիրով ողջունում եմ Ձեզ Երևանում և բարի գալուստ եմ մաղթում Հայաստան։ Ուրախ եմ հանդիպելու տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդների հետ, որոնք միավորվել են հստակ սկզբունքների և արժեքների շուրջ։ Համոզված եմ, որ հենց սկզբունքներն ու արժեքներն են թույլ տալիս քաղաքականության մեջ ներգրավված մարդկանց առաջնորդության հայտ ներկայացնել։ Ժամանակակից աշխարհում շատ կարևոր է ունենալ հստակ սկզբունքներ և դավանել որոշակի արժեքներ։ Հենց դրանք պետք է ամուր խարսխի դեր կատարեն այդ մարդկանց համար»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում պատասխանել է Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին ներքաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձություններին, Հայաստանի անվտանագության և արտաքին քաղաքականության մարտահրավերներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով