Ռուսաստանը պահանջել է ազատ արձակել Ուկրաինայում «Ռիա նովոստ»-ի տնօրենին

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը կիրակի օրը մի հաղորդագրությամբ Ուկրաինայի իշխանություններին կոչ է արեկ անհապաղ ազատ արձակել Ուկրաինայում «Ռիա նովոստի» լրատվական գործակալության տնօրեն Կիրիլ Վիշինսկիին:

Համաձայն ԻՌՆԱ-ի հաղորդման, Ուկրաինայի անվտանգության ծառայությունները (SBU) մայիսի 15-ին ներխուժելով Կիևում «Ռիա նովոստի» լրատվական գործակալության գրասենյակ, Ուկրաինային դավաճանելու մեղադրանքով բերման են ենթարկել գործակալության տնօրենին:

Ուկրաինայի հարավում գտնվող Խերսոնի դատարանը մայիսի 24-ին Վիշինսկու դեմ որպես խափանման միջոց է ընդունել երկու ամսով ազատազրկումը: Նրա դեմ հարուցված գործով դատաքննությունը դեռ շարունակվում է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուկրաինացի պաշտոնատարներ ԶԼՄ-ներին ասել են, որ Վիշինսկին ուկրաինական ու ռուսական  քաղաքացիություն ունի և Ղրիմի կցումը Ռուսաստանին արդարացնող հրապարակումների պատճառով բերման է ենթարկվել: Նրան Ուկրաինային դավաճանության մեղադրանք է առաջադդրվել ու նա կարող է մինչև 15 տարվա ազատազրկման դատապարտվել:

 

Parstoday

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով