Սյունիքի վրա մարզպետ չի՞ գալիս. Վահե Հակոբյանն այլ ծրագրեր է ունեցել, սակայն ապարդյուն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ-ական մարզպետները հրաժարական ներկայացրին: Մինչդեռ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը որոշել է մինչեւ վերջին վայրկյանը կառչած մնալ աթոռից եւ պաշտոնը պահելու համար դռնեդուռ է ընկել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սկզբում Վահե Հակոբյանը մարզպետարանի աշխատակիցների մոտ, նաեւ մերձավոր շրջապատում հայտարարել է, թե ինքը հրաժարականի դիմում չի գրի, եւ կսպասի, թե ինչ հիմքով են իրեն ազատելու: Բայց մյուս կողմից նա փորձել է իր հետագա պաշտոնավարման հարցը լուծել:

Քանի որ ժամանակին աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ներկայիս տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, փորձել է նրա միջոցով վարչապետի մոտ իր լոբբինգն անել: Միայն թե ապարդյուն. երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սյունքի մարզպետը հրաժարական է ներկայացնելու:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Վահե Հակոբյանի հետ, սակայն վերջինս հարցը լսելուց հետո իրեն հատուկ վրդովված արձագանքեց. «Դուք ինձ հոգնեցրեցիք, չեք պատկերացնում, թե ինչքան:

Ցտեսություն…»: Ավելի ուշ նրա մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը փոխանցեց, որ Հակոբյանն այսօր արդեն՝ մինչեւ կառավարության նիստի մեկնարկը, հրաժարական կտա: «Մինչեւ կառավարության նիստի սկսվելը մենք հայտարարությամբ հանդես կգանք, որից կտեղեկանաք Վահե Հակոբյանի մարզպետ մնալու-չմնալու մասին»,- ասաց խոսնակը: Փաստորեն, Վահե Հակոբյանը վերջապես հասկացել է, որ իր նման մարդիկ նոր կառավարության համար անցանկալի են, եւ որոշել է ոչ թե սպասել պաշտոնանկությանը, այլ վերջին օրով ինքնակամ հրաժարական ներկայացնել: Նկատենք, որ տեւական ժամանակ է՝ Սյունիքում չի հաջողվում նորմալ մարզպետ նշանակել:

Հուսանք՝ այս անգամ նոր կառավարությանը կհաջողվի: Հ.Գ. Կառավարության հունիսի 8-ի նիստի օրակարգում նաեւ Սյունիքի եւ Արմավիրի մարզպետների փոփոխությունն է: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին կփոխարինի Կարեն Համբարձումյանը, իսկ Արմավիրի մարզպետի պաշտոնում Աշոտ Ղահրամանյանին կփոխարինի Գագիկ Միրիջանյանը»:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը կհետաձգվի.Ամրան Մակինյան

20.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով