ԿԱԴՐԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾՈՒՄ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ԽԻՍՏ ՄԻԱՆՁՆՅԱ.«ՀՐԱՊԱՐԱԿ»

«ՀՐԱՊԱՐԱԿ»-ը գրում է. «Կադրային խնդիրները նոր կառավարությունում լուծում է Նիկոլ Փաշինյանը՝ խիստ միանձնյա։ Գործընկերների ներկայացրած թեկնածուների հետ, որպես կանոն, չի համաձայնում։ Բոլորին ասել է՝ հին դեմքեր չեն լինելու նոր կառավարությունում։ Միակ «հին դեմքն» Արծվիկ Մինասյանն է, բայց ՀՅԴ-ին հաջողվել է պնդել նրա թեկնածությունը։

Վերջին շրջանում բավականին ջերմացել են Հրանտ Մարգարյան-Նիկոլ Փաշինյան հարաբերությունները»,- տեղեկացրեց ԲՀԿ-ական աղբյուրը։ «Համաձայնության կառավարության լիդերներն իրավունք չունեն, ինչպես նախկինում, իրենց նախարարներին բան «ասել», նրանք «ատվեչա» են միայն վարչապետին։ Դա է նաեւ պատճառը, որ չենք ուզում պատասխանատվություն ստանձնել կառավարության գործունեության համար»։ Իսկ էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանին (Կարեն Կարապետյանի փեսային) էներգետիկայի նախարարը սկզբում կանչել ասել է՝ մնա, բայց հետո իրավիճակ է փոխվել, եւ նա ազատվել է աշխատանքից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով