Իրանը դատապարտեց Եթովպիայում վարչապետի կողմնակիցների հանրահավաքի դեմ ահաբեկչական հարձակումը

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը կիրակի գիշեր դատապարտեց Ադիս Աբեբայում Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդի կողմնակիցների հանրահավաքի դեմ ահաբեկչական հարձակումը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բահրամ Ղասեմին ցավակցելով այս հարձակման զոհերի հարազատներին ու վիրավորներին և մերժելով ցանկացած տեսակի ահաբեկչական ու բռնի գործողություն, ժողովրդավարության ու առաջադիմության ճանապարհին իր զորակցությունը հայտնեց Եթովպիայի ժողովրդին ու կառավարությանը:

Շաբաթ առավոտյան, անծանոթ անձը մայրաքաղաք Ադիս Աբեբայում նռնակ էր նետել այն ամբիոնի ուղղությամբ, որից ելույթ էր ունենում Եթովպիայի վարչապետը:

Նռնակը պայթել էր Աբի Ահմեդի կողմնակիցների բազմության մեջ:

Ահաբեկչական  հարձակման հետևանքով զոհվեց մեկ և վիրավորվեց 165 մարդ:

Աբի Ահմեդը Եթովպիայի վարչապետ է նշանակվել ապրիլին:

 

 

parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով