Ինչպես է Մանվել Գրիգորյանը էժան գնով ձեռք բերել ԱԺ-ի «Չայկա» ավտոմեքենաները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ Ազգային Ժողովի հաշվեկշռում եղած «Չայկա» մակնիշի ավտոմեքենաները, որոնք երկար տարիներ չեն վաճառվել, հայտնվել են ԱԺ ՀՀԿ խմբակցության կալանավորված պատգամավոր Մանվել Գրիգորյանի անձնական ավտոտնակում:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ԱԺ հաշվեկշռում առկա է եղել 3 հատ «Չայկա» ավտոմեքենա, որոնք մարտ ամսին փոխանցվել են պետական գույքի կառավարման վարչությանը:

Սա, թերեւս, պատահական չի արվել. այսպես հնարավորություն է ստեղծվել, որպեսզի գեներալ Մանվելը պետական գույքի կառավարման վարչությունից էժան գնով ձեռք բերի այդ մեքենաները՝ հարստացնելով իր ավտոպարկը, ճիշտ այնպես, ինչպես ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի զրահապատ ավտոմեքենան, որը եւս գնել է Գրիգորյանը շատ մատչելի գնով:

Նշենք նաեւ, որ Գրիգորյանի ավտոկայանատեղիում կար Rolls-Royce մեքենա, որը, ըստ օդում կախված լուրերի, եղել է գողացված. նա ձեռք է բերել 160 հազար դոլարով, մինչդեռ այդ մեքենայի վաճառքի արժեքը շուկայում կազմում է 800 հազար դոլար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Քիչ առաջ հոգեխանգարմունքի հերթական նոպան էր Փաշինյանի մոտ».Վահան Բաբայան

25.06.2020

«Մինասյանի հաշվին ամսեկան առնվազն $50,000-նոց տղա լինելով, իրենց շենքի տակի խանութից նիսիայով վիտչինա էր առնում ու 16,000 դրամի պարտք պահում».Արթուր Դանիելյան

28.06.2020

Գլենդելում Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրահավաքին 10 մարդ է մասնակցել

29.06.2020

«Մարդ կա նոր հիշեց,որ Նիկոլը էքսպոպրիացիայով է զբաղված».Վահան Բաբայան

27.06.2020

«Շատ շուտով մեկնարկվելու են երկիրն այս աղբից մաքրելու սանիտարական աշխատանքները».Միհրան Հակոբյան

28.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով