էպոսագետի բաց նամակը՝ վարչապետին

Պարոն Փաշինյան.

Նախապես հայտարարվել էր, թե իբր Պ.Հայրիկյանի վրա 2 (երկու ) անգամ կրակել են և իբր նա 2 (երկու) վիրավորում է ստացել.

Սակայն, դատավարության ժամանակ, դատախազ Ամիրզադյանը մեկ կրակոցը հանեց քրեական գործից.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իմ, և իմ փաստաբանի հարցերի ճնշման տակ, դատախազ Ամիրզադյանը չկարողացավ հիմնավորել, թե տուժող վկա Հայրիկյանը ինչպես կարող էր վիրավորում ստանալ աջ 4 և 5 կողոսկրերի արանքում, եթե Հայրիկյանի հագուստի վրա չկար փամփուշտի գնդակից ( пуля ) առաջացած անցքեր ???

Դատարանի դահլիճում մանրակրկիտ ուսումնասիրեցինք տուժող վկայի հագուստները, որոնք նա կրել էր կեղծ մահափորձի օրը, վերարկու, պիջակ, վերնաշապիկ և այլն.

Ոչ մտնող, և ոչ էլ դուրս եկող անցքեր չկային.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գտնված գնդակի (пуля), գլխիկի վրա, փորձագիտական եզրակացությունը նույնպես նշում էր, որ չկան ոչ հագուստի նմուշների մանրաթելեր, և ոչ էլ արյան, մաշկի կամ էլ հյուսվածքների ու մսի նմուշներ.

Եվ ինչու եմ ես մինչև հիմա բանտում ???

 

Վարդան Սեդրակյանի ՖԲ. էջից

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով