Daily Archives: 09.05.2018

Դավիթ Հարությունյանը ՉԻ վերանշանակվել արդարադատության նախարարի պաշտոնում. Պարզաբանում նախագահականից

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը չի վերանշանակվել նույն պաշտոնում։ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից Aysor.am-ին հայտնեցին, որ Դ.Հարությունյանի նշանակման մասին ուղարկված հաղորդագրությունը տեխնիկական խնդրի հետևանք է։ «Դ.Հարությունյանի նշանակման հրամանագիրը ստորագրված էր ապրիլի 20-ին: Տարածվել է հին հրամանագիր», – փոխանցեցին նախագահի մամուլի ծառայությունից: Aysor.am-ին հայտնեցին նաև, որ այս պահի դրությամբ կառավարության կազմում որևէ նշանակում չի կատարվել։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ

Հայրենական մեծ պատերազմի հարգելի վետերաններ, սիրելի համաքաղաքացիներ, մայիսի 9-ը մեր ժողովրդի համար փառավոր հաղթանակների օր ու կրկնակի տոն է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: Հայրենական մեծ պատերազմը ծանրագույն փորձությունն էր ինչպես Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների, այնպես էլ հայ ժողովրդի համար: Ֆաշիզմի մարդատյաց գաղափարախոսությունը մարդկությանը սպառնացող գլխավոր վտանգն էր, որի դեմ պայքարի դուրս եկան նաև հայ… Կարդալ ավելին »

«Կեցցես, հայ ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համացանցի իր էջում գրառում է կատարել, որտեղ իր հիացմունքն է արտահայտել Հայաստանում կատարված իրադարձությունների հանդեպ: «Ինձ առանձնահատուկ երջանիկ եմ զգում իմ ազգի համար այսօր: Հայաստանի ողջ տարածքում տեղի ունեցող մի քանի շաբաթ տևող խաղաղ շարժումներով մեր երկիրը ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչպես է կարելի լսել… Կարդալ ավելին »

Մեր հերոս ժողովուրդը ցուցաբերեց աննկարագրելի միասնականություն. Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 9-ին ուղերձ է հղեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Այս մասին տեղեկացրին Սերժ Սարգսյանի գրասենյակից: Ներկայացնում ենք Ս. Սարգսյանի ուղերձն ամբողջությամբ. «Մեծարգո՛ նախագահ Սարգսյան, Մեծարգո՛ նախագահ Սահակյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ի դեմս Ձեզ՝ մեր բոլոր համա­քաղա­քա­ցիներին, աշխարհասփյուռ մեր քույրերին ու եղբայրներին… Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ։ Հայրենական մեծ պատերազմում մեր նախնիների տարած հաղթանակն իսկապես պատմական էր։ Այդ հաղթանակն ու նրանով պայմանավորված խաղաղությունը նոր դռներ բացեցին մեր ժողովրդի համար և նոր հորիզոններ բացեցին նրա ստեղծագործ աշխատանքի, երկրի շենացման ու զարգացման համար: Հայ ժողովրդի բոլոր հատվածներն այդ հաղթանակին տվեցին այն ամենը, ինչ… Կարդալ ավելին »