Դավիթ Հարությունյանը ՉԻ վերանշանակվել արդարադատության նախարարի պաշտոնում. Պարզաբանում նախագահականից

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը չի վերանշանակվել նույն պաշտոնում։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից Aysor.am-ին հայտնեցին, որ Դ.Հարությունյանի նշանակման մասին ուղարկված հաղորդագրությունը տեխնիկական խնդրի հետևանք է։

«Դ.Հարությունյանի նշանակման հրամանագիրը ստորագրված էր ապրիլի 20-ին: Տարածվել է հին հրամանագիր», – փոխանցեցին նախագահի մամուլի ծառայությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Aysor.am-ին հայտնեցին նաև, որ այս պահի դրությամբ կառավարության կազմում որևէ նշանակում չի կատարվել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով