Օլիգարխների կյանքում բան է փոխվել. նրանք ցնծության մեջ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո ամենաշատն ուրախացել են գործարարները: Գաղտնիք չէ, որ երկար տարիներ է, ինչ Հայաստանում գործել է «սեւ դրամարկղ» հասկացությունը, որին գործարարներն ու օլիգարխները մեծ գումարներ են տվել:

Ընդ որում` խոսքն ահռելի գումարների մասին է` ամսական մինչեւ 200 հազար դոլար` կախված գործարարի բիզնեսի մեծությունից ու եկամուտի չափից: Ու շատ հաճախ «սեւ դրամարկղում» հավաքված գումարները գերազանցել են ՀՀ բյուջեն:

Դրանք ուղղվել են զանազան պետական գերատեսչություններ, հիմնադրամներ եւ այլն: Հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, իշխանափոխությունից հետո այլեւս ոչ ոք չի համարձակվում նրանցից պահանջել այդ գումարները: Դե, քանի որ չեն պահանջում, օլիգարխներն էլ չեն վճարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդ որում` «սեւ դրամարկղ» կոչվածը միայն մեկ գերատեսչությունում չի եղել: Գրեթե բոլորն ունեցել եւ օգտվել են այդ մեծ գումարներից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով