Վլադիմիր Գասպարյանի՝ ՀՀ ոստիկանապետ նշանակվելը կարևոր և որոշիչ դեր է խաղացել ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման և փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու համար:
Վլադիմիր Գասպարյանը ստանձնելով նման կարևոր, բայց միևնույն ժամանակ վարկանիշ չունեցող կառույցի ղեկը, 7 տարիների ընթացքում պատվով կատարեց իրեն վստահված պարտականությունը և փոխեց ոստիկանության դեմքը հասարակության գրեթե բոլոր շերտերի մոտ, հավատ ու հարգանք ձևավորելով ոստիկանի նկատմամբ և ամենակարևորը. ոստիկանությունը իշխանության պահապանից դարձավ օրենքի պահապանը: Վերջին ասվածի վառ ապացույցը մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում շաբաթներ շարունակվող զանգվածային անհնազանդության գործողություններն էին, որոնց ժամանակ ոստիկանությունը ցուցաբերեց բարձրակարգ պրոֆեսիոնալիզմ և ինչի շնորհիվ Հայաստանի ներքաղաքական լարված մթնոլորտը խաղաղ, անարյուն հանգուցալուծում ստացավ:
Այս օրերին բազմաթիվ կոչեր հնչեցին տարբեր մարդկանց կողմից, որպեսզի ոստիկանները միանան ցուցարարներին, բայց ոչ մի ոստիկան չդավաճանեց իր կոչմանն ու շարունակեց ծառայել սեփական պետությանը, քաղաքացուն, օրենքին:
Պետք է նաև հիշել այն ոստիկաններին, ովքեր վեր դասելով հասարակության անվտանգությունը և լիովին գիտակցելով իրենց ուսերին դրված պարտականությունը պետք եղած դեպում իրենց կյանքի գնով են սանձել հանցագործներին:
Եվ վերջապես Վլադիմիր Գասպարյանը ապացուցեց, որ մեզանում ոչ միայն խոսքերով, այլ նաև իրական կյանքում իսկապես հնարավոր է բարեփոխումներ իրականացնել:
Աղբյուրը ՝ Operativ.am