Բաքուն հակադարձել է ԼՂ հակամարտության մասին ՀՀ նոր վարչապետի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը քննադատել է ԼՂ հակամարտության մասին ՀՀ նորընտիր նախագահ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ երեքշաբթի օրը, հակադարձելով ԼՂ հակամարտության մասին ՀՀ նորընտիր նախագահ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, Հիքմեթ Հաջիևն ասել է.«Բաքուն պաշտոնապես չի ճանաչում Ղարաբաղի ներկայացուցիչներին և միմիայն Հայաստանի կառավարության հետ է բանակցելու»:

Երեքշաբթի օրը ԱԺ-ում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել ԼՂ հակամարտությունը կարգավորելու հարցով բանակցել Ադրբեջանի հետ: «Բանակցություններին ներկա են լինելու նաև Ղարաբաղի ներկայացուցիչները». ասել է նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բանակցության սեղանի շուրջ Ղարաբաղի ներկայացուցիչների ներկայության հարցն ավելի վաղ էլ ներկայացվել էր Հայաստանի ժամանակավոր կառավարության կողմից, որը հանդիպել էր Բաքվի կառավարության ընդդիմությանը:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով