«Պադվալները լցնելուց բացի, անձամբ Ձեր կյանքը փոխվե՞լ է». «Իրատես»

Загрузка...

«Իրատես» -ը գրում է. «Ի՞նչ նորություն կա»,- հարցրեց վաճառողը, իմանալով, որ լրագրող եմ։ «Ի՞նչ նորություն եք ուզում, որ լինի»,- հարցին հարցով պատասխանեցի։ «Տեսնում եք, չէ՞, կագեբեի պադվալներն ամեն օր լցնում են ինչ-որ պաշտոնյաներով կամ նրանց բարեկամներով»,- աչքերն ուրախությունից փայլեցնելով` ասաց վաճառողը։ «Պադվալները լցնելուց բացի, անձամբ Ձեր կյանքը փոխվե՞լ է, խանութում Ձեր աշխատաժամերը կրճատվե՞լ են, թու՞յլ են տալիս գոնե մեկ ժամ նստեք աշխատանքի ժամին, կամ Ձեր աշխատավարձը բարձրացե՞լ է, իսկ գուցե մսի, պանրի, կարագի գները նվազե՞լ են»,- հարցրի։

«Ոչ, գները չեն նվազել, հակառակը, ծխախոտի գինը բարձրացել է»,- պատասխանեց վաճառողը, իսկ իր աշխատաժամերի ու աշխատավարձի մասին ոչինչ չասաց։ Տխրեցի։ Տխրեցի, որովհետև այս վաճառողը միակը չէ։ Ձերբակալումների համար ուրախանում են և՛ բարձր ինտելեկտուալ աշխատանքի տեր մարդիկ, և՛ անգամ նրանք, ովքեր սեփականություն ունեն։ Սա մտահոգիչ փաստ է և ընդգծում է այն անառողջ մթնոլորտը, որն այսօր առկա է։ Ինչ խոսք, կառավարության առջև այսօր լուրջ տնտեսական մարտահրավերներ են ծառացած։

Հասկանալի է, որ առաջնահերթ է պետբյուջեի եկամուտների կտրուկ ավելացումը։ Եթե հետևենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ապա ակնհայտ երևում է, որ այդ խնդրի լուծումը նա տեսնում է տեղի միջոցների ներգրավմամբ։ Մասնավորապես, այն եկամուտները, որոնք տարիներ շարունակ շրջանցել են պետբյուջեն, հիմա պետք է վերադարձվեն։

Ինչ խոսք, սա այն քայլն է, որին տարիներ շարունակ սպասել է ժողովուրդը, և նման քաղաքականության ճիշտ իրականացումը միանշանակ կամրացնի այս կառավարության դիրքերը թե՛ սեփական ժողովրդի, թե՛ միջազգային հանրության շրջանում։ Սակայն արդյո՞ք այդ գումարները վերադարձնելու համար անհրաժեշտ է, ժողովրդի ասած, «կագեբեի պադվալները լցնել»։

Ամբողջական հոդվածը՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում 

Նմանատիպ նորություններ

Հայկ Մարությանի «ընկերական» գործարքը. «ԿամԱԶ»-ները... «Ժամանակ» թերթը գրում է. «Բազմիցս է գրվել, որ Երևանի քաղաքապետարանը աղբահանության համար սարքավորված «ԿամԱԶ» բեռնատարները գնել է առանց մրցույթի, այ...
«Իսկ ո՞ւմ նշանակել». վարչապետը «ժերտվա» կտա՞ Հայկ ... «Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ամռանը` հունիս-հուլիս ամիսներին, իշխանական հիերարխիայում սպասվում են կադրային լուրջ վերադասավորումներ: Հիշեն...
Ինչպե՞ս է ՊԵԿ-ը ստուգում կատարելու Մաշադյանի փեսայ... «Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ տարբեր պաշտոնյաների ու աշխատակիցների բիզնես գործունեությանը բազմիցս ենք անդրադարձել։ Օրերս էլ մեզ հայտնի դարձավ, որ ...
Լարված հարաբերություններ և հաշտարար. Փաշինյանը Էդո... «Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ կառավարության աշխատակազմում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն, քանի որ վերջին շրջանում հանրո...
Անտուն ու անփող պատգամավորները․ «Հրապարակ»... «Հրապարակ»-ը գրում է․ «Հայոց պառլամենտը բավականին թանկ հաճույքի է վերածվել. այնտեղ ոչ միայն 101-ի փոխարեն 131 պատգամավոր է, որոնք բավականին տպավոր...
«Ո՞վ է Պեսկովը, չգիտեմ… հա՜, մամուլի խոսնա՞կը. չէ`... «Հրապարակ» թերթը գրում է. «Ասում են` խմբակցությունում ծանր են տարել Ձեր բարձրաձայնած միտքը, որ անհրաժեշտություն կա ռուսական ալիքների հեռարձակումը ...
«Ժամանակ». ԵՊՀ ռեկտորն ուզում է ցույց տալ, որ իր հ... «Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Երեւանի պետական համալսարան այցից առաջ համալսարանի ռեկտորատ է այցելել նրա օգնականներից ...
Երբ դիջեյի ստաժը նաև պետական կառավարման ստաժ է․ «1... «168 Ժամ»-ը գրում է․ «ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին 22 տարեկանում պետք է ունենա բարձրագույն կրթություն, մասնագիտական 3 տարվա ստաժ և 3 լեզուների ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...