Նախագահ Սարգսյանը մասնակցել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթին, որը կազմակերպել է «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ: Քայլերթի նպատակն է մեր փառահեղ հաղթանակների օրվա` եռատոնի խորհուրդը և դրա վերաբերյալ հիշողությունները պահպանել ու փոխանցել սերունդներին:

Քայլերթի մասնակիցները ձեռքներին բռնել են Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների լուսանկարները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով