Կարեն Կարապետյանը և Դոն Պիպոն Հանդիպել են. Ինչ հարցեր են քննարկվել.

«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը օրերս հյուրընկալվել է քրեական հեղինակության համարում ունեցող Դոն Պիպոյին: Հնարավոր է, որ քննարկման առանցքում եղած լինի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա որդու դեմ բողոքի գործողություններ նախաձեռնելու հնարավորության հարցը:

Կարապետյանը կարող է առաջարկած լինի, որ Ասատրյանը չմասնակցի նման գործողությունների կազմակերպմանը՝ դրանով չխարխլելով ՀՀԿ խմբակցության անդամի և ՀՀԿ-ի հարաբերությունները: Չի բացառվում, որ Դոն Պիպոն անսացել է Կարապետյանի հորդորներին, որովհետև Էջմիածնում Գրիգորյանների դեմ բողոքի գործողություններ այդպես էլ չկազմակերպվեցին:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով