«Ելքը» հանդես կգա՞ դատախազի հրաժարականի պահանջով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Ելքը» չի հրաժարվել ո՛չ Տարոն Մարգարյանի, ո՛չ գլխավոր դատախազի, ո՛չ էլ մյուս կարեւորների հրաժարականների մտքից։ ՀՀԿ-ում չեն բացառում, որ երեքշաբթի մեկնարկող քառօրյային, որի ընթացքում լսվելու է դատախազի հաշվետվությունը, «Ելք»-ի պատգամավորները հանդես գան Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով։

«Սակայն դրան հասնելը հեշտ գործ չէ․ այս դեպքում եւս պետք է քաղաքական պայմանավորվածությունները գործեն, որովհետեւ դատախազի հրաժարականի համար անհրաժեշտ է պատգամավորների 2/3-ի ձայնը, ընտրությունը եւս 2/3 է պահանջում՝ առանց ՀՀԿ-ի դա անել հնարավոր չէ»։ Այս պահին ՀՀԿ-ի հետ բանակցություններ ընթանո՞ւմ են թե՛ Երեւանի քաղաքապետի, թե՛ դատախազի շուրջ։ «Ոչ, ոչ մի բանակցություն չկա»,- ասաց ՀՀԿ-ական աղբյուրը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով