Արցախը «պատրաստ է աշխատել Հայաստանի ժողովրդի և քաղաքական ուժերի կամքով ընտրված ղեկավարների հետ»

Загрузка...

«Արցախը պատրաստ է աշխատել Հայաստանի Հանրապետության ժողովրդի և քաղաքական ուժերի կամքով ընտրված ղեկավարների հետ», — «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Հայաստանի թիվ մեկ պաշտոնյայի հնարավոր փոփոխությանը:

Հայաստանի խորհրդարանի «Ելք», «Ծառուկյան» և «Դաշնակցություն» խմբակցությունների 41 պատգամավորներ երեկ վարպապետի թեկնածու առաջադրեցինՔաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավար անդամ Նիկոլ Փաշինյանին:

Մայիսի 1-ին կայացած ընտրություններում առաջադրված միակ թեկնածու Փաշինյանը խորհրդարանում մեծամասնություն ունեցող Հանրապետականի «դեմ» քվեարկության արդյունքում չստացավ բավարար թվով ձայներ վարչապետի պաշտոնում ընտրվելու համար:

Իշխող Հանրապետականն այս անգամ վստահեցրել է, որ չի խոչընդոտելու, ավելին՝ աջակցելու է, որպեսզի Փաշինյանը մայիսի 8-ին ընտրվի այդ պաշտոնում:

«Եթե Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերը Սահմանադրության, օրենքների հետ համահունչ կատարում են իրենց ընտրությունը, և այստեղ կա կոնսենսուս, երբ սա նպաստում է ներքաղաքական իրավիճակի կայունացմանը, Արցախը պատրաստ է աշխատել Հայաստանի Հանրապետության ժողովրդի և քաղաքական ուժերի համաձայնությամբ, կամքով ընտրված քաղաքական գործիչների, ղեկավարների, առաջնորդների հետ», — ասաց Դավիթ Բաբայանը:

Բաբայանի խոսքով՝ իրենք շահագրգռված են, որ հայաստանյան ներքաղաքական ճգնաժամը հնարավորինս արագ հանգուցալուծվի՝ խաղաղ և օրինական ճանապարհով:

Վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարական ներկայացնելու օրերին Երևանում էր նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը: Այդ օրերին նա մի շարք հանդիպումներ անցկացրեց․ ապրիլի 22-ին նա հանդիպեց նախագահ Արմեն Սարգսյանի հետ, իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը՝ ապրիլի 23-ին, ԼՂ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայնէ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռուբերտ Քոչարյանի հետ:

Դրանից հետո կայացավ Բակո Սահակյան — Նիկոլ Փաշինյան հանդիպում։ Քննարկման թեման, ըստ պաշտոնական հաղորդագրության, հայաստանյան զարգացումներն են եղել։

Այսօր Հայաստանի Ազգային ժողովի չորս խմբակցությունների ներկայացուցիչներ են մեկնել ԼՂ:

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, հրավերը ստացել են ԼՂ նախագահ Բակո Սահակյանից, և այսօր ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ պատրաստվում են քննարկել առավելապես ղարաբաղյան խնդրին առնչվող հարցեր․ — «Արցախը որպես հայությանը միավորող գործոն․ այս թեմայով նախատեսում ենք անցկացնել մտերմիկ զրույց»:

Ռուստամյանի փոխանցմամբ, այսօրվա հանդիպմանը մասնակցելու է նաև Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ:

ԼՂ Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի խոսքով՝ այսօրվա հանդիպման օրակարգ չկա, չկա նաև տարբեր թեմաների անդրադառնալու սահմանափակում:

Խանումյանին նաև ներհայաստանյան վերջին իրադարձություններին վերաբերող հարցեր են հետաքրքրում․ — «Իրադարձություններին հետևելիս ենք եղել օնլայն: Մեզ համար կարևոր է հասկանալ, թե Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունները ինչպես ընդունեցին այս իրադարձությունները, ինչ դասեր քաղեցին: Սա, կարծում եմ, մեզ համար կարևոր է, թե ինչպես են քաղաքական ուժերը ընկալել այս երևույթը, ինչպես են ընկալում այս նոր իրադարձությունները: Ի վերջո տեղի է ունեցել մի զարմանալի բան․ հայաստանյան հասարակությունը հասունացել է ավելին, քան քաղաքական էլիտան»:

Հայաստանի մեկնած պատվիրակության կազմում է նաև Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Azatutyun.am

«Չեմ ուզում լսել Ձեր բարոյախրատական ճառերը, անիմաստ մամլո ասուլիսները, առավել ևս բանաստեղծությունները».Հասմիկ Պապյան

12.02.2020

Թուրք քարոզիչները հանգիստ ֆռֆռում են Երևանում, սադրիչ տեսանյութեր ձայնագրում

13.02.2020

Մարդիկ, ովքեր սեփական մորն են փուռը տվել, այսօր երկրի ճակատագիր են որոշում.Հոգեբան. i TV

10.02.2020

Ո՞վ է այս մարդը,ո՞ր երկրի ղեկավարն է,և ինչու՞ է բացակայում ՀՀ պետական դրոշը

13.02.2020

Արցախում երկու զինվոր է մահացել

12.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...