Քիմիական սպառազինության արգելման կազմակերպության քննիչները մեկնում են Սիրիա

Քիմիական սպառազինության արգելման կազմակերպությունն իր քննիչներին գործուղում է Սիրիա:

Քիմիական սպառազինության արգելման կազմակերպությունը երեքշաբթի օրը մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարեց, որ շուրջ 60 հոգու մահվան պատճառ դարձած քիմիական հարձակման վերաբեյալ հայտարարության շուրջ զեկույցները քննելու նպատակով,կազմակերպության քննիչները մեկնում են արևելյան Ղութայում գտնվող Դումա»:

Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալություն՝ ՍԱՆԱ-ի հաղորդման համաձայն, Սիրիայի ԱԳ նախարարությունը երեքշաբթի օրը պաշտոնական կերպով Քիմիական սպառազինության արգելման կազմակերպությանը խնդրեց փաստահավաք խումբ գործուղելով, հետաքննություն անցկացնել արևելյան Ղութայի Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ հայտարարության շուրջ:

Սիրիայի ԱԳ նախարարության պատասխանատու մի պաշտոնատարն,   չցանկանալով բացահայտել իր ինքնությունը, ՍԱՆԱ-ի հետ զրույցի ժամանակ ասաց. «Դամասկոսը  դատապարտում է որևէ կողմի միջոցով քիմիական զենքի կիրառումը և ընդգծում է արևմտյան կողմի հայտարարությունների հետ կապված ճշմարտությունը պարզելու համար, Քիմիական սպառազինության արգելման կազմակերպության հետ իր լիարժեք համագործակցությունը»:

Շաբաթ գիշեր ահաբեկիչների կողմից արևելյան Ղութայի Դումայի տարածքում իրականացված քիմիական հարձակման հետևանքով զոհվեցին ու վիրավորվեցին տասնյակ մարդիկ: Ահաբեկիչներին աջակցող արևմտյան ԶԼՄ-ները Դամասկոսի դեմ հոգեբանական խիստ պատերազմ են սկսել:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով