«Խելագարվենք, գրավենք քաղաքները». Զարուհի Փոստանջյանի կոչը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Զատկի տոնին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը նախ շնորհավորել էր, ապա կոչով դիմել՝ «Խելագարվենք, գրավենք քաղաքները»:

«Ժամանակ»-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը նշեց, որ այո, իրենք ցանկանում են գրավել, իսկ պետք է գրավես, որ ազատագրես և հիմնադրես այնպիսի պետականություն, որտեղ մարդիկ ունեն հավասար իրավունքներ և օրենքի առաջ հավասար են։

«Միայն ապրիլով, եթե մեզ չհաջողվի ունենալ այն, ինչ մենք ցանկանում ենք, ապա ապրիլը պետք է շարունակվի։ Եվ միայն Երևանն ու Ազատության հրապարակը ներառելով՝ արդյունավետ չի կարող լինել, պետք է հնարավորինս շատ քաղաքներ ընդգրկված լինեն հեղափոխական շարժման մեջ»,- ասաց նա»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով