Daily Archives: 10.03.2018

Նախագահը Բեռլինում ներկա է գտնվել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացմանը

Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ի երեկոյան Բեռլինում ներկա է գտնվել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սարգսյանն այդ արարողությանը մասնակցել է պատվավոր հյուրի կարգավիճակով` որպես գնահատական այն ներդրման, որ ունեցել է Հայաստանը շախմատի զարգացման և հանրայնացման գործում: Մրցաշարի բացման կապակցությամբ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: Հանդիսավոր արարողության… Կարդալ ավելին »

Հովիկ Աբրահամյանը ևս տուգանվեց․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ժամանակ առաջ հարկային մարմինները, որոնք չեն խնայում անգամ ռեժիմի սիրելի օլիգարխներին, այդ թվում` Սամվել Ալեքսանյանին, նրա «Աստղիկ» ԲԿ-ում լուրջ խախտումներ են հայտնաբերել` աշխատողների գրանցված չլինելու մասով։ Ստուգումներ են եղել նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի «օբյեկտներում», հատկապես՝ «Նացիոնալ» հյուրանոցային համալիրում․ «Ճիշտ է` ակտի թիվը մեծ չէ` 8 միլիոն դրամ, սակայն… Կարդալ ավելին »

Գեներալ Մանվելին ԱՄՆ վիզա չե՞ն տվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գեներալ Սեյրանը կնոջ եւ մոր հետ պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ շրջագայելու, բայց հիմնականում՝ բուժման: Իսրայելի Մեռյալ ծովում բուժված գեներալն այլեւս վստահություն չունի իսրայելյան բժշկության նկատմամբ, ժամանակ առաջ Ռուսաստանում, Չինաստանում էր անցնցում բուժումը, հիմա որոշել է փորձարկել ամերիկյանը: Նրա հետ պետք է ԱՄՆ մեկներ նաեւ իր անբաժան կես գեներալ Մանվելը, սակայն վեջին… Կարդալ ավելին »

Վարդան Ղուկասյանը List.am-ով վաճառքի է հանել ունեցվածքը․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հաջողվեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակով հայտնվել խորհրդարանում, այնուամենայնիվ, «Ժամանակ»-ի տեղեկություններով, նրա գործերն այնքան էլ լավ չեն: Տևական ժամանակ է՝ վարդան Ղուկասյանը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի: Նույնիսկ այն աստիճան, որ սկսել է վաճառքի հանել իր ունեցվածքը՝ ավտոմեքենաներ, հողատարածքներ, շինություններ: Ընդ որում՝ ավտոմեքենաների վաճառքի հայտարարությունը որոշ ժամանակ առաջ… Կարդալ ավելին »

Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբորը նոր պաշտոն են տվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մոտ 20 օր առաջ գրել էինք, որ Կոտայքի հարկային տեսչության պետի պաշտոնին հրաժեշտ է տվել Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբայրը՝ Վարդան Մամիկոնյանը, որն անհիշելի ժամանակներից հարկայինում է։ Չէինք բացառել, որ նա կարող է առաջիկայում նոր նշանակում ստանալ՝ կախված «տանիքի ամրությունից»։ Պարզվում է՝ տանիքը դեռ կանգուն է, և նա օրեր առաջ նշանակվել է… Կարդալ ավելին »