Գեներալ Մանվելին ԱՄՆ վիզա չե՞ն տվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գեներալ Սեյրանը կնոջ եւ մոր հետ պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ շրջագայելու, բայց հիմնականում՝ բուժման: Իսրայելի Մեռյալ ծովում բուժված գեներալն այլեւս վստահություն չունի իսրայելյան բժշկության նկատմամբ, ժամանակ առաջ Ռուսաստանում, Չինաստանում էր անցնցում բուժումը, հիմա որոշել է փորձարկել ամերիկյանը:

Նրա հետ պետք է ԱՄՆ մեկներ նաեւ իր անբաժան կես գեներալ Մանվելը, սակայն վեջին պահին փոշմանել ու չի դիմել ԱՄՆ դեսպանատուն:

Կարո՞ղ է մերժել են վիզան, չեք ասում՝ հարցրինք մենք: «Ոչ, ինքը չցանկացավ, առջեւում Երկրապահի օրն է, դրան է պարտասվում»: Սարոյանն էլ սպասում է՝ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրի, նոր մեկնի ԱՄՆ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով