Daily Archives: 02.03.2018

Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին.(տեսանյութ)

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ազգային ժողովի կողմից այսօր Հանրապետության նախագահ ընտրված Արմեն Սարգսյանին, ով Սահմանադրության համաձայն պաշտոնը կստանձնի Հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և վստահություն հայտնել, որ Հայաստանի համար ապագա տարիները լինելու են լավագույն ձեռքբերումների տարիներ: «Հարգելի՛ պարոն Սարգսյան, սրտանց… Կարդալ ավելին »

«Եթե նույնիսկ Հրայր Թովմասյանը ծովի վրայով քայլի, Հրայրին կմեղադրեն լողալ չիմանալու մեջ». Էդուարդ Շարմազանով

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի հարցը: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջադրել է Պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի թեկնածությունը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, խոսելով Հ. Թովմասյանի մասին, նշեց, որ շատ կարևոր են պետական գործչի մարդկային, բարոյական հատկանիշները. «Միգուցե, ես սուբյեկտիվ կլինեմ, որովհետև մենք ունենք շատ… Կարդալ ավելին »

Նոր շեֆին ուղեկցողը. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ազգային ժողովի հերթական նիստում ձայների 63 կողմ, 30 դեմ հարաբերակցությամբ Հանրապետական պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընտրվեց Ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «ՉԻ» հարցին՝ «Ինչ հարցեր կառանձնացնի հանձնաժողովի նորանշանակ նախագահը, որոնք առաջնահերթ քննարկման կարիք ունեն», Կոստանյանը կարճ պատասխանեց. «Կախված է օրակարգից, ժամանակը ցույց… Կարդալ ավելին »

Մարտի 2-ի աստղագուշակ

Խոյ: Բարեհաջող օր է: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Կհաջողվի ավարտին հասցնել սկսած բոլոր գործերը, ինչպես նաև ձեռնամուխ լինել նոր նախագծերի իրականացմանը: Համարձակ եք և ինքնավստահ, և դա պատահական չէ, քանի որ ամեն բան ստացվում է այնպես, ինչպես ծրագրել էիք և, շատ հաճախ, գերազանցում ձեր սպասելիքները: Հրաշալի օր է ֆինանսական հարցեր կարգավորելու, նաև խոշոր գնումներ… Կարդալ ավելին »

Հայ իրավաբանները Լոս Անջելեսի Գերագույն դատարանի դատավորներ են նշանակվել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայ իրավաբաններ Միքայել Ամերյանն ու Արմենուհի Աշվանյանը Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանի դատավորներ են նշանակվել: Այս մասին տեղեկանում ենք Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունի պաշտոնական կայքից: Դատավորները Կալիֆորնիայի «Հայկական փաստաբանների միության» ներկայացուցիչներ են: 43-ամյա Միքայել Ամերյանը 2003 թվականից զբաղեցնում էր Լոս Անջելեսի դատախազության համայնքային փաստաբանի տեղակալի պաշտոնը, իսկ 46-ամյա Արմենուհի Աշվանյանը՝ Գլենդելի… Կարդալ ավելին »

Ինչու գեներալները դուրս եկան դահլիճից՝ իրենց հետ տանելով ՀՀԿ օլիգարխիկ թևին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ԱԺ ելույթը մոնոտոն էր, ոչ ծրագրային, հայեցակարգային թեզիսներ չկային, չնայած ասացին, որ 27 էջանոց ելույթը գրված՝ իր կողքը դրված էր․ «Ինքը չի սիրում գրված տեքստեր, սիրում է բանավոր խոսել»: ՀՀԿ-ականների մի մասն իրենց թեկնածուի մոնոտոնությունը բացատրեց նրանով, որ Արմեն Սարգսյանը քաղաքական գործիչ չէ, այդ պատճառով «դրայվ» չկար:… Կարդալ ավելին »

«Սասնա ծռերի» գործով դատավորը դրամական օգնություններ է ստացել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Օհանյանը նախորդ տարվա ընթացքում երեք բնակարան է ձեռք բերել, որից երկուսը տարեվերջին արդեն օտարված է եղել: Օտարված բնակարանների արժեքի վերաբերյալ տվյալներ նրա հայտարարագրում չկան, իսկ մյուս… Կարդալ ավելին »

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Մարտի 2-ի գիշերը և առավոտյան ժամերին, 4-6-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Մարտի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վայոց… Կարդալ ավելին »