Մարտի 3-ին, ժամը 05:33-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող Մետրոպոլ հյուրանոցի մոտակայքում՝ գետնանցումի չգործող խանութում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ
Հայտարարվել է հրդեհի բարդության «բիս 1» աստիճան:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Դեպքի վայր են մեկնել ևս երեք մարտական հաշվարկ և «ԱԲԿ» ՊՈԱԿ-ի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ գետնանցումում գտնվող չգործող տաղավարների տարածքում այրվում է կուտակված կենցաղային աղբ (մոտ 200 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:06-ին, մարվել՝ 06:18-ին:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news