Ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է տեղի ունեցել:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանատուները ներկայացրել են այդ ուղղությամբ իրականացված վերլուծությունների և ուսումնասիությունների արդյունքները:

Քննարկվել են ժողովրդագրական իրավիճակի բարելավման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել ժողովրդագրական պատկերի վրա ազդող հիմնական գործոններին, ներկայացվել են իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քննարկումների արդյունքներով վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է լրամշակել ներկայացված միջոցառումները՝ կարևորելով դրանց արդյունավետությունն ու ազդեցությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով