«Հայաստանն իր խոսքի տերը եղավ»

«168 Ժամը» գրում է. «Չեղարկեցին մի բան, որ ոչ մի արժեք չուներ։ Ինչո՞ւ ավելի շուտ չէին անում, որովհետև երևի հույս ունեին, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կստացվեն, որը ես միշտ էլ ասել եմ, որ հնարավոր չէ, եթե դու չունես ուժ և հզորություն»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների չեղարկմանը։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 1-ին հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրպատետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին։

Լևոն Շիրինյանի խոսքով՝ կա նաև երկրորդ մասը. «Հայաստանը, հավանաբար, չէր ցանկանում հարաբերությունները փչացնել Արևմուտքի հետ, որովհետև նրանք էին դա նախաձեռնել։ Նախագահը հայտարարել էր, որ չեղարկվելու է, և Հայաստանն իր խոսքի տերը եղավ։ Դա շատ կարևոր է միջազգային հարաբերություններում»։

Շիրինյանը նկատեց՝ եթե Արևմուտքը շահագրգռված լիներ, ապա հայ-թուրքական հարաբերությունները վաղուց կարգավորված կլինեին. «Նույնիսկ Սևրի պայմանագիրը կատարված կլիներ։ Ոչ մեկը դրանով շահագրգռված չէ։ Հայ-թուրքական միջպետական հարաբերություններ չկային ու չէին լինելու, մինչև Հայաստանը հզոր պետություն չդառնա, գիտությունն ու արդյունաբերությունը չզարգացնի, բարոյական մեծ արժեք չունենա, ներգաղթ չկազմակերպի։ Այդ բոլորը, եթե չեղան, այսպես էլ շարունակվելու է»։

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով