Կնամեծար տղամարդու համբավ ունեցող քաղաքապետը կպարգևատրի համայնքապետարանի կին աշխատակիցներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կանանց մեկամսյակին ընդառաջ՝ կնամեծար, ուշադիր տղամարդու համբավ ունեցող Մամիկոն Ասլանյանը՝ Վանաձորի համայնքապետը, որոշել է պարգևատրել համայնքապետարանի կին աշխատակիցներին:

Մարտի 8-ի՝ Կանանց և ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տո­ների կապակցությամբ, քաղաքապետի որոշմամբ, որպես խրախուսանք՝ համայնքապետարանի աշ­խատակցուհիներին կտրվի միանվագ դրամական պարգևատրում՝ յուրաքանչյուրին 30 հազար դրամ: Ուշագրավ է, որ անցյալ տարի նույնպես, Ասլանյանի որոշմամբ, Մարտի 8-ի կապակցությամբ աշ­խատակցուհիները դրամական խրախուսանք էին ստացել՝ 25 հազար դրամ: Այս տարի, փաստորեն, խրախուսանքի չափը 5 հազար դրամով ավելացել է:

«Հավանաբար, հաշվի են առել նաև ուժի մեջ մտած Հարկային օրենսգիրքը և եկամտահարկի հետ կապված փոփոխությունները»,- կեսկատակ ասաց մեր աղբյուրը, ապա հավելեց, որ անցյալ տարի միայն Մարտի 8-ի առթիվ է եղել խրախուսանքը, իսկ այս տարի՝ երկուսը մեկում:

Նշենք, որ համայնքապետարանում մոտ յոթանասուն կին աշխատակից կա: Ասլանյանը, ասում են, չի զլանում և առանձնահատուկ շնորհավորում է կին աշխա­տակիցներին՝ տոների, ծննդյան առթիվ, և իրեն հատուկ ոճով օրիգինալ մաղթանքներ հղում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

«Գրիգորի Խաչատուրովը մեր զինվորների ու սպաների հետ սահմանա պահում իսկ երկրի վայղեկավարը չկա».Վահան Բաբայան

13.07.2020

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

Ով չգիտի, ասեմ` Կյանքի Խոսքը, հիսունականները և մնացած աղանդները հենց էս սատանիստական «կրոնի» ճյուղերն են

10.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով