Երուսաղեմի քաղաքապետարանը մտադիր է ավելի քան 180 մլն դոլար բռնագանձել քրիստոնեական եկեղեցիներից

«168Ժամ».Երուսաղեմի քաղաքապետարանը մտադիր է ավելի քան 180 միլիոն դոլար բռնագանձել քաղաքում գտնվող քրիստոնեական եկեղեցիներից՝ որպես դրանց անշարժ գույքի հարկ: Այդ մասին հայտարարել է քաղաքագլուխ Նիր Բարքաթը:

Եկեղեցիների առաջնորդները քաղաքային իշխանություններին մեղադրել են բազմամյա «ստատուս-քվոյի» խախտման մեջ եւ, ի նշան բողոքի, ուխտավորների եւ զբոսաշրջիկների համար փակել են Տիրոջ դամբարանի տաճարը՝ քրիստոնեության գլխավոր սրբավայրերից մեկը, որը վեր է խոյանում այն վայրում, որտեղ մահապատժի է ենթարկվել, թաղվել եւ հարություն առել Հիսուսը: «Եկեղեցիներին պատկանող առեւտրային տարածքների պարտքերը գերազանցում են 650 միլիոն շեկելը (գրեթե 187 մլն դոլար – խմբ.):

Մենք այլեւս Երուսաղեմի բնակիչներից չենք պահանջելու կրել այդ բեռը եւ դրամատրել այդ վիթխարի պարտքը»,- ասված է Բարքաթի հայտարարության մեջ, որը տարածել է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Քաղաքային իշխանությունները քրիստոնեական եկեղեցիներից պահանջում են մունիցիպալ հարկեր վճարել ամբողջ անշարժ գույքի դիմաց, բացի անմիջականորեն եկեղեցիներից, եւ արդեն ձեռնամուխ են եղել հաշիվների կալանադրմանը՝ պահանջելով տուժանքներ նախորդ տարիների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով