Քրեական գործ՝ «Օդից փող»–ի դեմ բողոքի հիման վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստն» իր նախորդ համարներում անդրադարձել էր «Հ2» հեռուստաալիքով հեռարձակվող «Օդից փող» հեռուստախաղի վերաբերյալ բողոքներին: «Ընտանիքի պաշտպանություն» ՀԿ ղեկավար Արմեն Եփրեմյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ իր դիմումն ուղարկվել է Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազ Դ. Վեքիլյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենքի 180–181–րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար:

Դիմումի մեջ նաև ընդգծել է, որ նշված հաղորդումն ակնհայտ խարդախություն է, որի ընթացքում մարդկանց մոլորության մեջ են գցում: Նշված հեռուստախաղի ընթացքում հաղորդավարը հնչեցնում է հարցեր, որոնց պատասխանելու համար հեռուստադիտողները կարող են զանգահարել էկրանին հայտնվող հեռախոսահամարով: Զանգի մեկ րոպեն արժե 540 դրամ: Գումարը սկսվում է հաշվվել այն պահից, երբ կատարվել է զանգը:

Հաղորդավարին միանալ կարող է միայն պատահականության սկզբունքով ընտրված քաղաքացին: Փորձեցինք պարզել, թե քաղաքացու դիմումն ինչ ընթացք է ստացել: «2017 թվականի դեկտեմբերին «Ընտանիքի պաշտպանություն» ՀԿ–ի ղեկավար Արմեն Եփրեմյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ասելով, որ հաղորդման կազմակերպիչները քաղաքացիներից խաբեությամբ գումարներ են գանձում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դատախազության հանձնարարությամբ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել: Քրեական գործը հարուցվել է 178–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետի հատկանիշներով: Գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Այս պահին գործը նախաքննության փուլում է»,– «Փաստ»–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Նա հայտնեց, որ մեկ այլ քաղաքացու կողմից ևս ահազանգ կա. «Նա դիմել է հունվարի 27–ին: Այս պահի դրությամբ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում»:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով