Փետրվարի 2-ի աստղագուշակ

Խոյ. Ինչ որ բան ձեռնարկելուց առաջ, նախ պետք է ամեն բան լավ ծանրութեթեւ անեք այսօր: Չի կարելի որեւէ բարձիթողի վիճակ ստեղծել շուրջը:Եթե վստահ չեք մինչեւ վերջ, որ դուք եք ճիշտը, վեճերի բռնվել պետք չէ: Կարող եք դիմել փորձառու ընկերներին: Նրանք կօգնեն ձեզ արժեքավոր խորհուրդներով: Ցուլ. Անորոշ հարցերը, որ կային ձեր կյանքում, սկսում են հստականալ եւ ամեն բան ընկնում է իր տեղը: Այսօր միայն ինքներդ ձեր վրա պետք է հույս դնեք: Խնդիրն այն չէ, թե գործընկերները կարող են պարզապես ձեզ հուսախաբ անել ու հիասթափեցնել: Պարզապես դուք պետք է ամեն ինչից տեղյակ լինեք, որպեսզի կարողանաք առաջ ընթանալու ուղին գծել:

Երկվորյակ. Ավելորդ համառությունը գործերում միայն կվնասի ձեզ: Կան գործեր, որոնք անելու համար երկար ժամանակ է պետք: Օրը հարմար է սիրային հարցեր կարգավորելու համար: Հնարավոր են բազմախոստում ծանոթություններ:

Խեցգետին. Այսօր ձեր աշխատանքային գրաֆիկը հագեցած կլինի ծայրեիծայր: Ցանկացած բարդության գործ այսօր կարող եք ձեռնարկել: Հարմար ժամանակաշրջան է մասնագիտական առաջխաղացման համար: Լուրջ դրամական ծախսերից խուսափեք: Պարտքեր մի վերցրեք:

Առյուծ. Կտրուկ փոփոխություններ կարիերայում տեղի չեն ունենա: Սակայն զգոնությունը թուլացնել պետք չէ: Հատկապես շրջապատում ուշադիր եղեք, թե ովքեր են ձեր շուրջը պտտվում: Գուցե ինչոր մեկը ձեր հանդեպ այնքան էլ բարյացակամ տրամադրված չէ եւ հիմա փորձում է դավեր նյութել ձեր դեմ:

Կույս. Ստացած առաջարկները կարող են նոր հորիզոններ բացել ձեր առաջ եւ օգնել, որպեսզի լիարժեքորեն դրսեւորեք ձեր տաղանդը: Նույնիսկ մեկ մարդու համար անհաղթահարելի թվացող խնդիրները այսօր կկարողանաք կարգավորել: Նոր ծանոթությունների համար լիովին հարմար ժամանակ է:

Կշեռք. Այսօր կարող է խնդիրներ առաջանան, որոնք կվերաբերեն անձնական կյանքին եւ սիրելիի հետ հարաբերություններին: Մի փորձեք ինչ որ բան փոխել, քանի որ ձեր ջանքերը իզուր են անցնելու: Փորձեք այսօր տեղի ունեցող ամեն բան սրտին մոտիկ չընդունել:

Կարիճ. Շատ գործեր, որոնք պլանավորել եք այսօրվա համար, կկարողանաք կատարել: Կլինեք ակտիվ հատկապես շփումներում: Հեշտությամբ եք լեզու գտնում ամենատարբեր մարդկանց հետ: Օրվա ընթացքում ձեզ լիովին հարմարավետ կզգաք:

Աղեղնավոր. Օրը ձեզ կթելադրի ամենախիստ կարգապահություն եւ մանրուքների հանդեպ ոսկերչական ուշադրություն: Ձեր նպատակին դուք ընթանում եք դանդաղ, սակայն հաստատուն քայլերով: Նոր պայմանավորվածություններից զերծ մնացեք: Փոխարենը փորձեք ստուգել, թե արդյոք նոր պայմանավորվածությունների պատրաստ են դաշնակիցները:

Այծեղջյուր. Այս փուլում ձեր առաջ կբացվեն նոր հորիզոններ մասնագիտական գործունեության ոլորտում: Սակայն դրական արդյունքների հասնելու համար պետք է նաեւ նախաձեռնողականություն ցուցաբերեք: Աչքաթող մի արեք առողջությունը եւ անձնական կյանքը:

Ջրհոս. Բուռն գործունեություն ծավալելու համար օրն առանձնապես բարենպաստ չէ: Այսօր ավելի լավ է մնաք չեզոք եւ աննկատ: Ամեն դեպքում օրը զերծ չի լինի հաճելի անակնկալներից: Սիրելիի հետ հարաբերությունները կլինեն բնականոն եւ ներդաշնակ:

Ձկներ. Այսօր կլինեք շատ եռանդուն եւ աշխատունակ: Կկարողանաք նոր գործարար կապեր հաստատել: Սովորեք քայլերը հաշվարկել եւ ամեն բան լավ կլինի: Անձնական կյանքը եւս դժգոհելու առիթ չի տա ձեզ:

 

 

 

armlur.am

Նմանատիպ նորություններ

Կատարվել է ծննդաբերության գնի բարձրացում. գումարնե... https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/1024581901072522/ «Կատարվել է ծննդաբերության գնի բարձրացում՝ 107 հազարից 140 հազար դրամ, ինչպես ն...
Ահազանգում են «Գրիքոր Լուսավորիչի» անգործությունից... «Մայրսՙ Դիաննա Մարտիրոսյանը, ապրում էր Գյումրիում, ուներ բրոնխների խնդիրՙ ասթմա, սկզբում այնտեղ էր բուժվում, հետո մտածեցինք, իբրեւ թե մայրաքաղաքու...
Նախարարի տիկնոջ ընկերությունը 2.5 անգամ, իսկ «Աստղ... ՀՀ Առողջապահության նախարարությունը նախօրեին հրապարակել է ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին պետության կողմից երաշխավորված ...
Լարված իրավիճակ Ավանի թիվ 12 պոլիկլինիկայում /տե... Աշխատակիցների կասկածով ,տնօրենին ստիպել են դիմում գրել և հեռանալ
2-ամյա Էրիկը օգնության կարիք ունի. նա ավելի քան եր... Երկու տարեկան Էրիկ Հախնազարյանը կարիք ունի դիետիկ հատուկ սննդի, որի արժեքը ամսական 80 հազար դրամ է կազմում: Նրա հոր` Գեւորգ Հախնազարյանի խոսքերով`...
Մի ուրացեք, ու հերիք է խաբեք ժողովրդին... Իշխանությունները կրկին խաբում են ժողովրդին՝ ասելով, թե այս կենտրոնը իրենք են բացել, սակայն իրականում նախագահ Սերժ Սարգսյանը դեռ 2013-ին էր խոստացե...
Պոպուլիզմախեղդ միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն զ... ԾԽԱԽՈՏԻ ԴԵՄ ՍԿՍԱԾ ԻՆՏԵՍԻՎ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ՊԱԹԵՏԻԿ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հարգելի «ակտիվիստներ», ուզում եմ հիշեցնել, որ ինչպես դուք՝ չծխողներդ, այնպե...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով