Վրաստանը 9,5 մլն դոլար կհատկացնի ռազմական ավիացիայի թարմացման համար. Razm.info

Ռազմ.Ինֆօ. Ըստ Վրաստանի ՊՆ-ի՝ 2018-ին զինված ուժերի զարգացման ծրագրերի ուղղություններից մեկը լինելու է ռազմական ավիացիան: Պաշտպանության նախարար Լևան Իզորին հայտնել է, որ ավիացիայի թարմացման համար հատկացվելու է 23 մլն լարի (շուրջ 9.5 մլն ԱՄՆ դոլար):

Նշենք, որ 2017-ի սկզբին Իզորիան հայտարարել էր, որ Վրաստանի ավիացիոն պարկը ժամանակակից իրողությունների պայմաններում անհեռանկարային է: Սրա ֆոնին ավիացիայի զարգացման հայտարարությունը տարօրինակ է հնչում:

Վրաստանը պաշտոնապես չունի ռազմաօդային ուժեր, դրանք որպես զորատեսակ վերացվել են 2010-ին, իսկ ռազմական ավիացիան հանձնվել է Վրաստանի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարությունը, որի շրջանակներում էլ ուղղաթիռային և ինքնաթիռային էսկադրիլիաների կազմով ձևավորվել է ավիացիոն բրիգադ:

Հետաքրքրական է, որ օրերս Թբիլիսիի ավիագործարանի տնօրեն Նոդար Բերիձեն հայտարարել էր, որ Վրաստանը աշխատում է խորհրդային Սու-25 գրոհիչի արդիականացված տարբերակի ստեղծման ուղղությամբ: Ինքնաթիռը կոչվելու է Ge-31 Bora, դրանք նախատեսում են վաճառել Ասիայի և Աֆրիկայի երկրներին 20-25 մլն ԱՄՆ դոլար գնով, սակայն Վրաստանի զինված ուժերի համար ինքնաթիռների մատակարարումների կամ արդիականացման համար խոսք չկար:

Նմանատիպ նորություններ

ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փ... Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է հայրենակիցներին Նովրուզի տոնի առթիվ: Նա հերթական անգամ նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է ...
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքում է Արցախում կայացած ԱԽ ... Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է Ստեփանակերտում անցկացված ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։ Խո...
Արցախում զինծառայող է զոհվել... Մարտի 12-ի ժամը 06.50-ի սահմանում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահ...
Պաշտոնական Բաքուն ողջունել է համանախագահների հայտա... Պաշտոնական Բաքուն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որն ազդակ է Հայաստանի համար։ Այդ մասին հայտնում է «Թուրան» գործակ...
Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջ... https://www.facebook.com/mher.mkrtchyan.96/videos/2245635312367774/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով