Ռուսաստանն ազդարարել է այդ երկրի ընտրություններում արևմուտքի միջամտության մասին

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը տեղեկացրել է այդ երկրի նախագահական ընտրությունների սեմին արևմուտքի վնասակար միջամտության շոշափելի ապացույցների գոյության մասին:

Մոսկվայից «Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հինգշաբթի օրն ասել է. «Մոսկվան հաջորդ ամիս նախատեսված նախագահական ընտրությունների հետ կապված Ռուսաստանի ներքին հարցերին արևմտյան որոշ երկրների վնասակար միջամտության մասին շոշափելի ապացույցներ ունի»:

«Մոսկվան եվրոպական երկրներին զգուշացրել է, որպեսզի վերջ տան նման քայլերին»,-հայտարարել է  Զախարովան:

Ռուս պաշտոնատարն ընդգծել է, որ եթե այդ քայլերը չդադարեցվեն, Մոսկվան պարտավոր կլինի դիմել խիստ միջոցառումների:

Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի մարտի 18-ին:

Ընտրությունների ընթացքում կպայքարեն 8 թեկնածուներ, այդ թվում պաշտոնավարող նախագահ Վլադիմիր Պուտինն ու երկու արևմտամետ դեմքեր:

Ռուսաստանում սոցհարցումների վերջին արդյունքները պարզում են, որ այդ երկրի նախագահական ընտրությունների արևմտամետ թեկնածուների վայելած համակրանքի տոկոսը զիջում է մյուսներին:

 

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով