Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն անտեղյա՞կ էին մարտի 1-ի դեպքերից. Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի թեմայով խորհրդարանական լսումներին հրավիրել է ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրեսի» առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Իհարկե, մեծ էր հավանականությունը, որ ՀԱԿ-ից կմերժեն հրավերը. այդպես էլ եղավ:

Իսկ ահա 2008թ. Հայաստանում իշխանության ղեկին գտնվող անձանց՝ Մարտի 1-ի պատասխանատուներին, «Ելք»-ը չի հրավիրել: «Ժողովուրդ» օրաթերթը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանին խնդրեց մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի այդ քայլը. «Այդ լսումներին անձանց հրավիրելու հնարավորություն ունեն նաեւ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները»,- նշեց Զեյնալյանը` հավելելով, որ իրենք հրավիրել են քաղաքական, հասարակական ուժերի ներկայացուցիչներին, անձանց, ովքեր լավատեղյակ են մարտի 1-ի իրադարձություններին:

Ստացվում է՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն անտեղյա՞կ էին մարտի 1-ի իրադարձություններից: Հասկանալի է, որ իշխող ՀՀԿ-ն կամ ԱԺ մյուս ուժերը չեն համարձակվի ո՛չ Ռ. Քոչարյանին, ո՛չ էլ Ս. Սարգսյանին հրավիրել լսումների»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նորություններ

2020 թվականին Հայաստանում 15-20 հազար մարդ կդառնա ... «Ժամանակ» թերթը գրում է. «2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ շրջանակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ եր...
Չինովնիկները գաղտնի անդամագրվում են ՀՀԿ-ին. Սերժ Ս... «Իրատես» թերթը գրում է. «Գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ՝ հիմնականում վարչության պետերի տեղակալներ, ավագ մասնագետներ եւ այլք, վերջին...
«Էրեբունի» և «Իզմիրլյան» ԲԿ-ները հրաժարվե՞լ են քաղ... «Հրապարակ» թերթը գրում է. Երեկ առողջապահության նախարարությունը հետին թվով հրավիրել է մի խումբ հայտնի օնկոլոգների՝ քաղցկեղի անվճար բուժման հետ կ...
«Զինվորի հաց գողացողին» պաշտոն տվեցին. 168 Ժամ... ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԱԱԾ-ի տարածած աղմկահարույց տեսանյութը հասարակությանը բորբոքեց: «Զինվորի հացը գողացողի...
Դժգոհ են օրիորդի կառավարումից. Էջմիածնի քաղաքապետի... «Իրատես» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, հաղթելով 12 թեկնածուների, այսօր կրկին պետք է կռիվ տա եւս մի խումբ էջմիածինցիների հետ...
Ցոփ ու շվայտ. ՊԵԿ-ում ամեն ամիս են պարգևավճարներ ս... «Ժամանակ» թերթը գրում է. «Յուրաքանչյուր ամիս մինչև ամսվա 7-ը ՊԵԿ բոլոր աշխատակիցները ստացել են պարգևավճարներ նվազագույնը 1 դրույքի չափով։ Արդեն ամ...
Ռոբերտ Քոչարյանը մտադիր է առաջադրվել Արցախի նախագա... «Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը կարող է փորձ անել առաջադրվել հաջորդ տարվա սկզբին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահական ընտրությու...
Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կմտնի ակտիվ ... «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանություն-«Լուսավոր Հայաստան» անակնկալ առճակատումը, ըստ որոշ լուրերի, «ստրախովկայի» համար արվեց, որ տպավորությ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով