Կես միլիոնի կոնյակ, 1 միլիոնի հուշանվերներ, 40 կգ շոկոլադ… Ծովագյուղի համայնքապետարանի գնումների պլանը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգում Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի համայնքապետարանը ներկայացրել է ընթացիկ տարվա գնումների պլանը: 2018 թվականին համայնքապետարանը գնման մեկ անձից (ՄԱ) կատարվող ընթացակարգով նախատեսում է 40 կգ շոկոլադապատ կոնֆետ գնել, որի 1 կիլոգրամն արժե 4500 դրամ: 40 կգ շոկոլադ գնելու համար գնման պլանում 180000 ՀՀ դրամ է նախատեսվել:

Նույն ընթացակարգով համայնքապետարանը կգնի 4000 դրամ արժողությամբ 20 կգ շոկոլադապատ կոնֆետ, որը գնելու համար կծախսվի 80000 դրամ:

Համայնքապետարանը 3098 դրամ արժողությամբ 190 հատ կոնյակ կգնի, որոնք ձեռք բերելու համար բյուջեից նախատեսվում է ծախսել 588620 ՀՀ դրամ:

Գնումների պլանում նաեւ 190 հատ կարմիր գինի կա: Գինու մեկ շիշն արժե 1300 դրամ: Գինիները ձեռք բերելու համար կծախսվի 247000 դրամ:

Ծովագյուղի համայնքապետարանը նախատեսել է նաեւ 200 հատ «զարդարանքի զանազան պարագաներ» գնել: Պարագաների մեկ հատն արժե 15000 դրամ, 200–ը գնելու համար 3000000 ՀՀ դրամ կծախսվի:

Գնումների պլանով նախատեսվում է նաեւ 200 հատ 2000 դրամ արժողությամբ տարբեր հուշանվերներ գնել, որոնք ձեռք բերելու համար կծախսվի 400000 դրամ:

Նախորդից ավելի թանկարժեք՝ 15000 դրամ արժողությամբ 40 հատ հուշանվերներ կգնվեն, որոնք ձեռք բերելու համար կծախսվի 600000 դրամ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նորություններ

2020 թվականին Հայաստանում 15-20 հազար մարդ կդառնա ... «Ժամանակ» թերթը գրում է. «2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ շրջանակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ եր...
Չինովնիկները գաղտնի անդամագրվում են ՀՀԿ-ին. Սերժ Ս... «Իրատես» թերթը գրում է. «Գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ՝ հիմնականում վարչության պետերի տեղակալներ, ավագ մասնագետներ եւ այլք, վերջին...
«Էրեբունի» և «Իզմիրլյան» ԲԿ-ները հրաժարվե՞լ են քաղ... «Հրապարակ» թերթը գրում է. Երեկ առողջապահության նախարարությունը հետին թվով հրավիրել է մի խումբ հայտնի օնկոլոգների՝ քաղցկեղի անվճար բուժման հետ կ...
«Զինվորի հաց գողացողին» պաշտոն տվեցին. 168 Ժամ... ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԱԱԾ-ի տարածած աղմկահարույց տեսանյութը հասարակությանը բորբոքեց: «Զինվորի հացը գողացողի...
Դժգոհ են օրիորդի կառավարումից. Էջմիածնի քաղաքապետի... «Իրատես» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, հաղթելով 12 թեկնածուների, այսօր կրկին պետք է կռիվ տա եւս մի խումբ էջմիածինցիների հետ...
Ցոփ ու շվայտ. ՊԵԿ-ում ամեն ամիս են պարգևավճարներ ս... «Ժամանակ» թերթը գրում է. «Յուրաքանչյուր ամիս մինչև ամսվա 7-ը ՊԵԿ բոլոր աշխատակիցները ստացել են պարգևավճարներ նվազագույնը 1 դրույքի չափով։ Արդեն ամ...
Ռոբերտ Քոչարյանը մտադիր է առաջադրվել Արցախի նախագա... «Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը կարող է փորձ անել առաջադրվել հաջորդ տարվա սկզբին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահական ընտրությու...
Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կմտնի ակտիվ ... «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանություն-«Լուսավոր Հայաստան» անակնկալ առճակատումը, ըստ որոշ լուրերի, «ստրախովկայի» համար արվեց, որ տպավորությ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով